Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ պատերազմի. Լավրով
Քաղաքական
13:05 22/04/2016

Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ պատերազմի. Լավրով

«Թուրքիայի նման հայտարարություններն անընդունելի են»,-Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե Թուրքիայի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արած հայտարարություններն ինչպե՞ս կանդրադառնան խնդրի խաղաղ կարգավորման վրա:

Ըստ նրա, Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները ոչ թե խաղաղության կոչ էին, այլ պատերազմի:

«Այդ հայտարարությունները դեմ էին համանախագահների, միջազգային հանրության դիրքորոշմանը»,- ասաց Ս. Լավրովը՝ հավելելով, որ «իրենք արդեն սովոր են Թուրքիայի ներկայիս ղեկավարության նման քաղաքականությանը»:

Ապրիլի 22-ին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո անցկացված համատեղ ասուլիսում վերահաստատել էր, որ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կոչերը՝ ուղղված ԼՂ հակամարտության ռազմական կարգավորմանը, չեն արտացոլում միջազգային հանրության տեսակետները և ավելին՝ դեմ են Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին:

«[Թուրքիայի] այդ հայտարարությունները դեմ էին [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահների, միջազգային հանրության դիրքորոշմանը»,- ասաց Ս. Լավրովը, հավելելով, որ Կրեմլում «արդեն սովոր են Թուրքիայի ներկայիս ղեկավարության նման քաղաքականությանը»:

 

Ռուսաստանի արտգործնախարարը նաև վերահաստատեց, որ հրադադարի մասին 1994թ մայիսին կնքված եռակողմ համաձայնագիրը և 1995թ փետրվարին ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պայմանագիրը անժամկետ են և պետք է դրվեն կարգավորման առանցքում, որպես ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը բացառող պարտավորություններ: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը մաս է կազմել այս պայմանագրերին, պետք է վերադառնա բանակցությունների սեղան:

«Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել», - հայտարարեց Սերգեյ Լավրովը, նշելով, որ դեռ 2011-ին ռուսական կողմի միջնորդական ջանքերի արդյունքում կողմերը համաձայնության էին եկել վստահության ամրապնդման միջոցառումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման շուրջ և այժմ նոր իրավիճակում այս պայմանավորվածությունների իրականացումը դարձել է անհետաձգելի:

 

Բանակցային գործընթացը առաջ մղելու վերաբերյալ Լավրովը ընդգծեց ԵԱՀԿ շրջանակներում ընդունված «ճանապարհային քարտեզի» իրագործումը, որի ուղղությամբ կազմակերպությունում նախագահող Գերմանիան պետք է հավելյալ ջանքեր գործադրի:

 

Placeholder
Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ պատերազմի. Լավրով