Արցախում կայացել է Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը
Քաղաքական
12:23 03/05/2016

Արցախում կայացել է Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը

Այսօր Արցախի հանրապետության նախագահը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի պաշտոնական կայքից:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Placeholder
Արցախում կայացել է Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը