Ժամը 17:00-ից սկսած Ադրբեջանը արկակոծում է ԼՂՀ մարտական հենակետերը
Քաղաքական
21:23 13/05/2016
ԼՂՀ

Ժամը 17:00-ից սկսած Ադրբեջանը արկակոծում է ԼՂՀ մարտական հենակետերը

Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի  հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ:

Հատկանշական է, որ հակառակորդը, իր սովորության համաձայն, շտապել է շփման գծում իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել ղարաբաղյան կողմի վրա, ինչը իրականությանը չի համապատասխանում: 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանում են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում` թիրախ ընտրելով բացառապես հակառակորդի կրակակետերը,-հաղորդում է ԼՂՀ ՊԲ-ն:

 

 

Placeholder
Ժամը 17:00-ից սկսած Ադրբեջանը արկակոծում է ԼՂՀ մարտական հենակետերը