Անդրիաս Ղուկասյան. «Ակնհայտ է, որ ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը»
Քաղաքական
15:53 17/07/2016

Անդրիաս Ղուկասյան. «Ակնհայտ է, որ ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը»

Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ իր համար  անակնկալ էր այսօր վաղ առավոտից սկսված իրադարձությունները: Անդրադառնալով փաստերին՝  մասնավորապես նշում է  ապստամբների՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զորամասը գրավելը,  ոստիկանության՝  ցանկացած գնով հետ վերադարձնել զորամասի նկատմամբ վերահսկողության վերադարձնելու պատրաստվածությունը:

«Ակնհայտ է, որ ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը: Ոստիկանության բախումը նրանց հետ ավարտվելու է հարյուրավոր զոհերով: Գտնում եմ, որ անխուսափելի եղբայրասպան բախումը կանխելու համար քաղաքացիները պետք է շտապ հանրահավաք նախաձեռնեն ՀՀ ոստիկանության գլխավոր շենքի մոտ ուժ չգործադրելու և ճգնաժամը բացառապես բանակցային ճանապարհով կարգավորելու պահանջով»- մասամբ ասված է նրա կոչում:

Placeholder
Անդրիաս Ղուկասյան. «Ակնհայտ է, որ ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը»