Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք և շարունակելու է պահվել այնտեղ. ՄԻՊ
Իրավունք
17:34 29/07/2016
Հայաստան

Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք և շարունակելու է պահվել այնտեղ. ՄԻՊ

Այսօր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի պահին Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք և շարունակելու է պահվել այնտեղ, որտեղ, ըստ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի, պահման պայմանները հիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են: Մեր դիտարկմամբ, նոր բաժանմունքի պատերը և հատակը նորոգված են, խցերն առավել լուսավոր և մաքուր են, հագեցած են բժշկական մահճակալներով, բազկաթոռներով, սառնարանով»,-ասված է հաղորդագրությունում:

 

Placeholder
Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք և շարունակելու է պահվել այնտեղ. ՄԻՊ