Դպրոցական հագուստի, գրենական պիտույքի գների էական բարձրացում չկա.Կ.Չիլինգարյան
Հասարակություն
13:38 25/08/2016
Հայաստան

Դպրոցական հագուստի, գրենական պիտույքի գների էական բարձրացում չկա.Կ.Չիլինգարյան

Ուսումնական  նոր տարվա նախաշեմին դպրոցական հագուստի, գրենական պիտույքի գները չեն բարձրացել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Շրջել եմ մի քանի խանութներով, հարցումներ անցկացրել: Նախորդ տարիների համեմատ գնային առումով մեծ փոփոխություն չկա: Սա կապված է նրա հետ, որ նախ գնորդներն են քչացել, ինչը կապված է արտագաղթի հետ: Հենց խանութում աշխատողներն են ասում, որ եթե նախորդ տարիներին խանութում տեղ չկար, հիմա մի քանի հոգի են ընդամենը մտնում խանութ»,- ասաց նա՝ հավելելով, որ գնի էական բարձրացում չկա, քանի որ պահանջարկ չկա:

«Հայաստանում, եթե պահանջարկը մեծանում է, գները բարձրացնում են ի տարբերություն քաղաքակիրթ երկրների: Քանի որ պահանջարկ չկա, գները  մնացել են նույնը ինչ նախորդ տարիներին»,- ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը:

Ըստ Կ. Չիլինգարյանի, բնակչության գնողունակությունն է ընկել. եթե նախկինում առաջին դասարան  գնացող երեխայի համար ծնողը ծախսում էր 40-60 հազար դրամ, այժմյան հարցումները ցույց են տալիս, որ ծախսում են սկսած 30 հազար դրամից:

Placeholder
Դպրոցական հագուստի, գրենական պիտույքի գների էական բարձրացում չկա.Կ.Չիլինգարյան