«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացվել է ժամանակակից արվեստի ցուցասրահ
Տնտեսություն
14:03 01/09/2016
Հայաստան

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացվել է ժամանակակից արվեստի ցուցասրահ

Այսուհետև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի ժամանակակից արվեստի «Art Am» ցուցասրահը:

Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «ԱրտԱմ»-ը գեղարվեստական անկյուն է՝ ուղղված հայ արվեստագետների և հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Տեղակայված լինելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ այն նպատակ է հետապնդում մոտեցնել հայ մշակույթը հասարակությանը՝ արվեստն ու մշակութային ժառանգությունը այցելուների համար դարձնելով ճանաչողության կարևորագույն տարր:

Հիմնելով այս գեղարվեստական անկյունը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր նվիրվածությունն է արտահայտում հայ մշակույթի զարգացման գործին:

Առաջինը «Art Am» -ում կցուցադրվեն Հասմիկ Ավետիսյանի  26 նկարները:

Ցուցադրությունները կփոխվեն ամեն ամիս: Փաստորեն ցուցադրվող յուրաքանչյուր նկար մեկ ամիս շարունակ կցուցադրվի մի վայրում, որտեղով հսկայական մարդկային հոսք է անցնում:

Placeholder
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացվել է ժամանակակից արվեստի ցուցասրահ