Հանրապետությունում շարունակում է նվազել հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրությունը
Տնտեսություն
18:45 08/09/2016
Հայաստան

Հանրապետությունում շարունակում է նվազել հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրությունը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ հանրապետությունում վերջին ամիսներին շարունակում է նվազել հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրության ծավալը։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ, մասնավորապես, հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 164.1 հազ. տոննա հաց, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 տոկոսով նվազել է:

Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք նաև, որ նշված ժամանակահատվածում 14.1%-ով նվազել է ալյուրի արտադրությունը` կազմելով 90 հազար տոննա,  իսկ հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 1.6%-ով` կազմելով 8 720.8  հազար տոննա:

Վիճակագրության համաձայն` այս տարվա յոթ ամիսներին 9.8 %-ով նվազել է նաև  ձավարեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է  428.1 հազար տոննա ձավարեղեն, իսկ 2015թ-ի հունվար-հուլիսին՝  474.4 տոննա:

Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-հուլիսին  0.1%-ով աճել է միայն մակարոնեղենի արտադրությունը. եթե նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 1 693.5 տոննա մակարոնեղեն, ապա այս տարի` 1 695.1 տոննա:

 

Placeholder
Հանրապետությունում շարունակում է նվազել հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրությունը