Իլյուզիաներից պետք է հրաժարվենք և նստենք թուղթ-գրիչով խոսենք. Կարեն Կարապետյանը՝  «Նաիրիտ»-ի վերագործարկման մասին
Տնտեսություն
19:08 14/09/2016
Հայաստան

Իլյուզիաներից պետք է հրաժարվենք և նստենք թուղթ-գրիչով խոսենք. Կարեն Կարապետյանը՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման մասին

«Ինձ անհանգստացնում է այն, որ պոտենցիալ ներդրողները գալիս են, խոսում են «Նաիրիտ»-ի մասին՝ չունենալով հեռանկարային 10-15 տարվա վերաբերյալ էներգետիկ կանխատեսումներ»,- այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին:

«Ելնելով դրանից, մենք իլյուզիաներից պետք է հրաժարվենք և նստենք թուղթ ու գրիչով խոսենք: Մենք երրորդ, չորրորդ փորձն ենք անում` «Նաիրիտ»-ի հետ կապված, որը բյուջեի վրա մեծ թիվ է արժենում: Եվ հերթական փորձը մի բանի մեջ, որն ապագա չունի, կարծում եմ, այս պահին չափից դուրս ռիսկային է: Բայց եթե լինեն տրամաբանական բիզնես առաջարկներ, և այդ մարդիկ բոլոր գործոններն ու ռիսկերը հաշվարկեն… բայց ես չեմ հիշում «Նաիրիտի» վերաբերյալ մի ներդրող, որը մեր հանրապետությունից թուղթ է ուզել, թե գազի գինն ինչ է լինելու: Եթե դու դա չես ուզում ու այդ բիզնեսի մեջ մտնում ես, արդեն մտավախություն կա: Համաձայն չե՞ք»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը խոստացավ նաև, որ կծանոթանա բոլոր առաջարկներին: 

Placeholder