Նիկոլ Փաշինյանն ընդունել է պարտությունը
Քաղաքական
09:09 03/10/2016
Հայաստան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է պարտությունը

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի ընտրություններում իրենց պարտությունը։

«Գյումրիում եւ Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք: Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Սրանից է կախված հետագա անելիքների ճանապարհային քարտեզը», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։

Նշենք, որ այս առայժմ հայտնի չեն այս երկու համայնքներում կայացած ավագանու անդամի ընտրությունների արդյունքները, սակայն ոչ պաշտոնական տվյալներով, երկու համայնքում էլ առաջին տեղում Հանրապետական կուսակցությունն է։

Placeholder