Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների
Քաղաքական
10:18 05/10/2016
ԼՂՀ

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների

Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4000 կրակոց: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ, առավել ինտենսիվ կրակոցներ են արձակվել շփման գծի հյուսիսային ուղղությամբ: Նշված հատվածում միայն ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից արձակվել է ավելի քան 500 կրակոց:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների` շարունակելով լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում:

 

 

 

 

Placeholder
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների