«Սիմփսոններ»-ը մուլտիպլիկացիոն սերիալը ևս մեկ ռեկորդ կսահմանի
Հասարակություն
19:17 05/11/2016
Աշխարհ

«Սիմփսոններ»-ը մուլտիպլիկացիոն սերիալը ևս մեկ ռեկորդ կսահմանի

Fox հեռուստաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել երկարաձգել «Սիմփսոններ» մուլտիպլիկացիոն սերիալը՝ նկարահանելով 29-30-րդ սեզոնները: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով  CNN-ին:

30-րդ սեզոնի ավարտին սերիալն արդեն կունենա 669 սերիա:

Այսպիսով, «Սիմփսոններ»-ը, որն արդեն ունի ներկայումս հեռաուսատեսությունում ցուցադրվող «ամենահին սերիալ ռեկորդը», նաև կսահմանի սերիաների թվով «ամենաերկար սերիալ» ռեկորդը: Ներկա պահին այդ ռեկորդը պատկանում է «Ծուխ կրակոցից» սերիալին, որն ունի 635 մաս:

Մուլտիպլիկացիոն սերիալի առաջին սերիան ցուցադրվել է 1989 թվականին:

Placeholder
«Սիմփսոններ»-ը մուլտիպլիկացիոն սերիալը ևս մեկ ռեկորդ կսահմանի