Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ
Քաղաքական
09:52 12/12/2016
Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ

Աշխատանքային այցով դեկտեմբերի 08-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հանրապետության Նախագահը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարները:

Նախագահը հանդիպման մասնակիցների խնդրանքով նախ ներկայացրել է ԼՂՀ իր աշխատանքային այցի նպատակը, այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, խորհրդակցությունների, ՊԲ պաշտպանական դիրքեր և զորամասեր այցելությունների արդյունքները, ապա պատասխանել մշակույթի գործիչներին հետաքրքրող հարցերին, լսել ոլորտի առանձին խնդիրների վերաբերյալ նրանց մտահոգություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկությունները: 

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: 

Placeholder