«Գնումների մասին» օրենքն էապես բարելավելու է գնման գործընթացը. նախարար
Իրավունք
15:00 15/12/2016
Հայաստան

«Գնումների մասին» օրենքն էապես բարելավելու է գնման գործընթացը. նախարար

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ արված առաջարկությունները հիմնականում ընդունվել են, որի արդյունքում օրենքն ավելի է հղկվել:

«Այս օրենքը, կարծում եմ,  էական, խորքային փոփոխություններ է նախատեսում  այս ոլորտում, էապես բարելավելու է գնման գործընթացը»,- նշեց նախարարը՝ ներկայացնելով առաջինից երկրորդ ընթերցում արված հիմնական փոփոխությունները:

Նախարարն ասաց, որ առաջարկներից մեկով  նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը.  «Այս առաջարակի  մասով ևս մեկ անգամ նայեցինք միջազգային փորձը: Սա անվտանգության  կարևորագույն նորմ է: Կարծում ենք, որ ճիշտ է, որ այդ ծախսերը, որոնք կապված են այս երեք գլխավոր պաշտոնների բնականոն աշխատանքի ապահովման համար, դիտենք որպես պետական գաղտնիք պարունակող գնումներ»:



Հարակից զեկուցող ԱԺ տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ  օրենսդրական փաթեթի կարևորագույն  հիմնադրույթներից  է հանրային կազմակերությունների գնումների կազմակերպման  հետ կապված այն ընթացակարգերի  կիրառումը, որտեղ հանրային  ոլորտը  կարգավորող կամակերպություններն իրականացնում են գնումներ:

«Ձեր կողմից ներկայացաված փաթեթը, պատգամավորների ներկայացրած առաջարկությունները համակողմանի քննարկվել են, առաջարկում եմ երկրորդ ընթերցմամբ ընդունել գնումների մասին օրենսդրությունը»,- ասաց պատգամավորը:



ԱԺ նիստում քննարկվեց նաև «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ առաջարկություններ էր ներկայացրել պատգամավոր Միքայել Մելքումյանը, դրանց հիմնական մասն ընդունվել են և իրացված են նախագծում:

«Մեկ առաջակություն, որ իրացված չէ, վերաբերում է կառուցապատող հանդիսացող ֆիզիկական  անձանց համանման արտոնությունների տրամադրմանը, այստեղ էական ռիսկեր ենք տեսել  անհավասար մրցակցային դաշտ ստեղծելու և այն խորացնելու առնչությամբ»:

Placeholder
«Գնումների մասին» օրենքն էապես բարելավելու է գնման գործընթացը. նախարար