Տրանսպորտի նախարարությունն ու ՊԵԿ-ը թանկարժեք ավիատոմսեր են ձեռք բերել. ՀԺ
Օրվա մամուլ
08:56 28/12/2016

Տրանսպորտի նախարարությունն ու ՊԵԿ-ը թանկարժեք ավիատոմսեր են ձեռք բերել. ՀԺ

ՏԿ նախարարությունը նոյեմբերի 24-28-ը  դեպի Մոսկվա  1 բիզնես-դասի տոմս է ձեռք բերել  454.000 դրամով,  այնինչ էկոնոմ  դասի տոմսը 3-4 անգամ էժան է:  Նշենք, որ  պետական միջոցներով  թանկ տոմս ձեռք բերելու իրավունք  ունեն  միայն ԱԽ անդամները:

Տրանսպորտի և կապի նախարարությունից  չեն կարողացել  «Հայկական ժամանակ»-ին  պատասխանել, թե ով է եղել  Մոսկվա  թռչող  պաշտոնյան,  բայց ասել են, որ  նախարար Վահան Մարտիրոսյանն  այդ օրերին  Բիշքեկում է եղել:  Այս դեպքում նշվում է, որ էկոնոմ դասի և բիզնես դասի  տոմսերի արժեքի  տարբերությունն  ուղևորն իր միջոցներից պետք է վճարի:  Դժվար է ասել՝  տվյալ պաշտոնյան իր միջոցների՞ց է վճարել, թե նախարարության հաշվին պրիմիտիվ գողություն է տեղի ունեցել:

ՊԵԿ-ը առանց որևէ բարդությունների  ետադարձով դեպի  Մոսկվա 1 բիզնես դասի տոմսի համար  վճարել է 466.000 դրամ:  Այս դեպքում  էլ ամենայն  հավանականությամբ  բիզնես դասով թռչելու  և շարքային ուղևորներից իրեն  զատելու  ցանկություն է ունեցել ՊԵԿ նախագահ  Վարդան Հարությունյանը:

Placeholder
Տրանսպորտի նախարարությունն ու ՊԵԿ-ը թանկարժեք ավիատոմսեր են ձեռք բերել. ՀԺ