ՀԱՊԿ-ն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված բախմանը
Քաղաքական
15:37 29/12/2016
Հայաստան

ՀԱՊԿ-ն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված բախմանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար  Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերի  ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, այն որակել որպես սադրանք:

«ՀԱՊԿ քարտուղարությունում  խիստ մտահոգությամբ  են  ընդունել Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի մասին տեղեկությունը:

ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ընթացքում կիրառվեց ծանր զրահատեխնիկա:

Թվում էր՝  երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի շնորհիվ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացն առավել  կակտիվանա:

Սակայն վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի կանոնավոր խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որի հետևանքով զինծառայողներ են զոհվել, լուրջ անհանգստություն է  առաջացնում»,-ասված է Բորդյուժայի հայտարարության մեջ:

 

Placeholder
ՀԱՊԿ-ն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված բախմանը