Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները կսկանավորվեն ու կհրապարակվեն
Քաղաքական
13:43 11/01/2017

Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները կսկանավորվեն ու կհրապարակվեն

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ընդունվեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու կարգը սահմանելու մասին որոշումը:

Նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ընտրական նոր օրենսգրքից բխող պահանջներով:

Այսպիսով, քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները սկանավորելու են տեղամասային ընտրական հանձնաժողովներում և դրանից հետո հրապարակվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

«Սա արվում է ընտրական գործընթացի նկատմամբ հրապարակայնությունն ու  թափանցիկությունն ապահովելու նպատակով», -հայտարարեց Մուկուչյանը:

Հիշեցնենք՝ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը ընդդիմության հիմնական պահանջներից մեկն էր, որը երկարատև բանակցություններից հետո ընդունվել էր իշխանությունների կողմից:

Placeholder
Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները կսկանավորվեն ու կհրապարակվեն