Լավրովը դեմ է արտահայտվել  Լապշինի արտահանձնմանը
Քաղաքական
16:06 17/01/2017
Աշխարհ

Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը

Մոսկվան քայլեր է ձեռնարկում, որպեսզի լուծի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող Լապշի շուրջ ստեղծված իրավիճակը: Անցած տարին ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Sputnik-ի փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դեմ  է լրագրողների կամ այլ անձանց  կողմից այս կամ այն  տարածք այցելելը քրեականացնելուն:  Մոսկվան համաձայն չէ ձերբակալվածին այս կամ այն երկրին արտահանձնելուն:

«Մենք խորհրդատվական կապ ենք ունեցել պարոն Լապշինի հետ: Գիտենք, որ նա նաև Իսրայելի քաղաքացի է: Ելնելով դրանից, պետք է բոլոր քայլերը ձեռնարկենք, որպեսզի խնդիրը լուծվի ՝ հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները»,-ասել է  Լավրովը:


 

Placeholder
Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը