«Իգլան» բերվել էր նախագահի ուղղաթիռն ու ինքնաթիռը խոցելու նպատակով. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:17 25/03/2017
Հայաստան

«Իգլան» բերվել էր նախագահի ուղղաթիռն ու ինքնաթիռը խոցելու նպատակով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝«Իգլան» Հայաստան տեղափոխած  խմբին հայտնի է  եղել, որ Սերժ Սարգսյանը տևական ժամանակ Հայաստան տարբեր բնակավայրեր է տեղաշարժվում բացառապես ուղղաթիռով։  Եվ հենց այդ պատճառով էլ «Իգլա» է բերվել, որը ուղղաթիռներ, ինքնաթիռներ խոցելու լավագույն զենքն է։ Այն նախատեսված է ցածր բարձրություններից թռչող օդային թիրախների խոցման համար։

«Իգլա» հրթիռն արձակվում է  և ուղղվում է թիրախի վրա գտնվող տաք կետի ուղղությամբ, այսինքն՝ այն հատվածը, որտեղ գտնվում է շարժիչը և խոցում թիրախը։ Տվյալ դեպքում թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը,-գրում է թերթը։

Placeholder
«Իգլան» բերվել էր նախագահի ուղղաթիռն ու ինքնաթիռը խոցելու նպատակով. «Ժամանակ»