Կեղծել են տորթի պահպանման ժամկետը
Հասարակություն
10:50 10/04/2017
Հայաստան

Կեղծել են տորթի պահպանման ժամկետը

Երևանյան սուպերմարկետներից մեկի՝ Նոր Նորքի մասնաճյուղից քաղաքացին ռուսական արտադրության տորթ է գնել: Ինչպես Panorama.am-ին պատմեց սպառողը, տուփի վրա նշված են եղել ռուսական արտադրության տորթի արտադրման ու պահպանման ժամկետները:

Ըստ մակնշման, տորթն արտադրվել ու փաթեթավորվել է այս տարվա հունվարի 31-ին, պահպանման ժամկետն 90 օր է: Սոսնձած պիտակի տակ՝ ստվարաթղթե տուփի վրա, պարզվում է, պահպանման այլ ժամկետ է նշված՝ 60 օր:

Չի բացառվում, որ տորթն արտադրված է ավելի վաղ, քանի որ այս պարագայում պարզ չէ, թե ով է մակնշման հեղինակը՝ արտադրո՞ղը, մատակարա՞րը  թե՞ վաճառողը:

Սուպերմարկետի անունը չենք նշում, քանի որ սպառողը ՀԴՄ կտրոնը չի պահել: Չի բացառվում, որ ռուսական արտադրության տորթը նույն կեղծ մակնշմամբ կարելի է գտնել այլ խանութներում:





Placeholder
Կեղծել են տորթի պահպանման ժամկետը