«Ելք» դաշինքի ծրագրային նոր դրույթը
Քաղաքական
15:00 08/05/2017
Հայաստան

«Ելք» դաշինքի ծրագրային նոր դրույթը

Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտենում է հանգրվանին և հաշված օրեր են մեզ բաժանում ընտրություններից: Այս ընթացքում ուսումնասիրելով մեր շփումները և խորհրդարանական ընտրությունների փորձը՝ նոր փոփոխություն ենք մտցնում մեր ծրագում,- այսօր հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նոր դրույթը ներկայացրեց «Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը.
«Փոփոխություններ ենք կատարելու Երևան քաղաքի բյուջեում և ներառելու ենք սոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին: Եթե համապատասխան դիմում ներկայացնեն և ասեն, որ իրենց ընտրակաշառք են առաջարկել, կստանան սոցիալական աջակցություն՝ 15 հազարի չափով»:

Հարցին, թե ինչպե՞ս են ստուգելու, որ քաղաքացին կաշառք չի վերցրել, նա պատասխանեց. «Մենք հավատում ենք մեր ընտրողներին: Կքննարկենք դիմումը և կտրամադրենք այդ աջակցությունը»:

Մեկ այլ հարցի, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի դիտարկի սա որպես նախընտրական կաշառք, Փաշինյանն ասաց. «Թող դիտարկեն, պետք է հիմք լինի մեզ մեղադրելու, ինչ եք կարծում, մենք մեր թիմում իրավաբաններ չունե՞նք»:

Placeholder
«Ելք» դաշինքի ծրագրային նոր դրույթը