Մխիթարյանի գոլն օգնեց թիմին նվաճել գավաթը
Սպորտ
09:00 25/05/2017
Աշխարհ

Մխիթարյանի գոլն օգնեց թիմին նվաճել գավաթը

Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում Ստոկհոլմում հանդիպեցին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։

Կարմիր սատանաները հաղթանակ տարան 0:2 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որ մասնակցում է Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը։ Նա խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշով։

Առաջին գոլի հեղինակը Պոլ Պոգբանն էր։ Խաղի մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին «Մանչեսթեր արենա» ստադիոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:





Placeholder
Մխիթարյանի գոլն օգնեց թիմին նվաճել գավաթը