Արցախում վիրավորված երեք զինծառայողների առողջական վիճակը չի փոխվել
Հասարակություն
13:18 08/07/2017
Հայաստան

Արցախում վիրավորված երեք զինծառայողների առողջական վիճակը չի փոխվել

Հուլիսի 7-ին ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած երեք զինծառայողների առողջական վիճակը  չի փոխվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ստեփանակերտի հոսպիտալից:

Հոսպիտալից տեղեկացրեցին, որ գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս զինվորինը՝ ծանր, երրորդինը՝ նորմալ: 

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Placeholder
Արցախում վիրավորված երեք զինծառայողների առողջական վիճակը չի փոխվել