Արմավիրի մարզպետի խորհրդականն անհետ կորել է. ոստիկանությունը որոնում է նրան
Հասարակություն
16:02 25/07/2017
Հայաստան

Արմավիրի մարզպետի խորհրդականն անհետ կորել է. ոստիկանությունը որոնում է նրան

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանը մի քանի օր է, ինչ անհետ կորել է։ Նրա գտնվցելու վերաբերյալ որևէ մեկը տեղեկություն չունի։

Ինչպես Panorama.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկանության Արմավիրի բաժնում մարզպետի խորհրդականի անհետացման վերաբերյալ ահազանգ ստացվել է հուլիսի 23-ին։ Այս պահին Մանուկ Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Placeholder
Արմավիրի մարզպետի խորհրդականն անհետ կորել է. ոստիկանությունը որոնում է նրան