Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցած 1362 դիմորդից 154-ը անբավարար է ստացել, 38 հոգի՝ 20 միավոր, միջին միավորը կազմել է 13.36:
«Քիմիա» առարկայից քննություն է հանձնել 1061 դիմորդ, միջին միավորը կազմել է 13.28: Քննությունից «կտրվել» է 155 դիմորդ, իսկ 20 միավոր է ստացել 65 դիմորդ:
«Ռուսաց լեզու» առարկայից քննություն է հանձնել 591 դիմորդ, որը դիմորդների թվով ամենափոքր քննությունն է եղել: Առարկայից 20 միավոր ստացող չի եղել, իսկ անբավարար է ստացել 194 դիմորդ, միջին միավորը կազմել է 9.9: Տվյալները Panorama.am-ին փոխանցեցին Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնից:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ից մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտարարագրումը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը: Երկրորդ փուլի համար դիմած դիմորդները քննություններ կհանձնեն հուլիսի 2-8-ը: