Քարեր ու խլացուցիչներ Խորենացիում
Քաղաքական
22:12 20/07/2016
Հայաստան

Քարեր ու խլացուցիչներ Խորենացիում

Քիչ առաջ panorama.am-ի աշխատակիցը հայտնեց տեղից. Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի տարածքում հավաքվածները պահանջել են  ոստիկանությունից՝  թույլ տան սնունդ փոխանցել ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին:

Հիշեցնենք՝ սրանից քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքված ակտիվիստներից Անի Նավասարդյանը  կոչ արեց քաղաքացիներին սնունդ հավաքել՝ զինված խմբի անդամներին փոխանցելու համար:  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հայտարարեց, որ սնունդի թեմայով խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ: Ասաց՝ սա «նուրբ» հարց է (ավելի մանրամասն՝ այստեղ):

Մինչ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հեռացել էր սննդի հարցերով, հավաքվածները ոստիկաններին ներկայացրեցին իրենց նոր պահանջը և որ՝  բացասկան պատասխանի դեպքում  փակելու են փողոցները:

Այնուհետև. հավաքվածները նախ հրահանգեցին կանանց ու աղջիկներին մի կողմ քաշվել, ապա  քարերով ու ոտքերով սկսեցին հարվածել ոստիկաններին: Ոստիկաններից մեկը կոչ արեց լինել հանդուժող, չգնալ որևէ սադրիչ քայլի, այլապես իրենք էլ միջոցներ կձեռնարկեն:

 Հավաքվածների՝ քարեր նետելուց հետո ոստիկանները  նրանց ցրելու համար  սկսեցին խլացուցիչներ նետել:


 

Placeholder
Քարեր ու խլացուցիչներ Խորենացիում