Խորենացիում մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված գնդապետի հիշատակը
Հասարակություն
21:10 20/07/2016
Հայաստան

Խորենացիում մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված գնդապետի հիշատակը

Խորենացի փողոցում հավաքված ակտիվիստներից Անի Նավասարդյանն այսօր կոչ արեց քաղաքացիներին սնունդ հավաքել՝ զինված խմբի անդամներին փոխանցելու համար: Մի քանիսն արձագանքեցին կոչին: Հավաքված սնունդը ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներին փոխանցելու պատրաստակամություն էր հայտնել «Արաբո» ջոկատից Մանվել Եղիազարյանը:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հայտարարեց, որ սնունդի թեմայով խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ: Ասաց՝ սա «նուրբ» հարց է:

«Այս թեմայով ես խոսակցություն եմ ունեցել Ոստիկանության Երևանի  քաղաքային վարչության պետի հետ: Վարուժան Ավետիսյանը համաձայն է, որ ես ինքս գնամ որևէ տեղից որևէ սնունդ վերցնեմ: Սա նուրբ հարց է, որին պետք է վերաբերել ծայրահեղ պատասխանատվությամբ, ինձ ճիշտ հասկացեք»,-ասաց Փաշինյանը:

Նա ասաց, որ սնունդը պետք է իր ձեռքից վերցնի Վ. Ավետիսյանի ասած մարդը, կամ անձամբ խմբի անդամներից մեկը:

«Ինձ ճիշտ հասկացեք, այնպես չի, որ որևէ մեկի նկատմամաբ անվստահության խնդիր կա»,-ասաց նա, ավելացնելով, որ կտանի միայն ծխախոտները և իր կողմից գնված սնունդը:

Փաշինյանը ներկաներին կոչ արեց մեկ  րոպե լռությամբ հարգել սպանված գնադապետ Արթուր Վանոյանի հիշատակը:

 

Placeholder
Խորենացիում մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված գնդապետի հիշատակը