Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու վիրահատությունն ավարտվել է. նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր
Քաղաքական
04:23 27/07/2016

Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու վիրահատությունն ավարտվել է. նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու՝ շուրջ երկու ժամ տևած վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է: Նրանք տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Վիրահատող բժշկի փոխանցմամբ՝ նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված են արհեստական շնչառության ապարատին:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը լրագրողներին փոխանցեց, որ հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում: Այս պահին ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները հետվիրահատական բարդությունները հաղթահարելու ուղղությամբ:

Բժիշկները  նշեցին, որ միջին ծանրության է գնահատվում նաև զինյալների հետ փոխհրաձգության արդյունքում հրազենային վնասվածք ստացած ոստիկանի առողջական վիճակը:

Դուրս գրվելու մասին, առայժմ վաղ է խոսել:

Կարդացեք նաև՝ Զինյալներից 2-ը հանձնվեն են իրավապահներին, իսկ Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին հիվանդանոցում են:

Placeholder
Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու վիրահատությունն ավարտվել է. նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր