Զինյալներից 2-ը հանձնվել են իրավապահներին, իսկ Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին հիվանդանոցում են
Քաղաքական
01:56 27/07/2016

Զինյալներից 2-ը հանձնվել են իրավապահներին, իսկ Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին հիվանդանոցում են

ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այս մասին Facebook-ի իր էջում ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության  պետ Աշոտ Ահարոնյանը:

«Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»,-հավելել է նա:

Placeholder
Զինյալներից 2-ը հանձնվել են իրավապահներին, իսկ Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին հիվանդանոցում են