Ոստիկանություն. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է
Իրավունք
16:53 29/07/2016
Հայաստան

Ոստիկանություն. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է

Ոստիկանությունից հաստատեցին, որ Արայիկ Խանդոյանը վիրավորվել է:

«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ Պարեկապահակային ծառայության գնդում հնչել են  կրակոցներ և կրակահերթեր, ինչին ի պատասխան իրավապահները կրակ են բացել, որի արդյունքում վիրավորվել է կրակահերթ արձակողներից մեկը՝ Արայիկ Խանդոյանը»,-այս մասին Panorama.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Այլ հարցերի նա չպատասխանեց, նշելով, որ այս պահին տեղեկություններն այսքանն են:

Placeholder
Ոստիկանություն. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է