Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների շուկայում գները հիմնականում կայուն են. ՏՄՊՊՀ
Տնտեսություն
18:31 05/04/2017
Հայաստան

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների շուկայում գները հիմնականում կայուն են. ՏՄՊՊՀ

Գերիշխող առևտրի ցանցերում այսօր կատարված մոնիթորինգի արդյունքներով արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների շուկայում գները հիմնականում կայուն են: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:

«Մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ վերջին մի քանի օրերին թանկացել է շաքարավազը, իրականությանը չի համապատասխանում: Նշված ապրանքատեսակի գինը նախկինի նման 1 կիլոգրամը 390 դրամ է»,- նշեց Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ արձանագրվել է որոշակի փոփոխություն նվազման ուղղությամբ՝ մասնավորապես բուսական յուղի որոշ տեսակների, ձավարեղենի, կաթնամթերքի և երշիկեղենի որոշ տեսակների  մասով:

Տեղեկացնենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրում և վերահսկողություն է իրականացնում բացառապես խոշոր ապրանքային շուկաներում, քանի որ վերջինների գնային քաղաքականությունը կարող է ազդել շուկայի ընդհանուր իրավիճակի վրա: 

 

Placeholder
Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների շուկայում գները հիմնականում կայուն են. ՏՄՊՊՀ