Քաղաքական 16:50 20/04/2017 Տարածաշրջան

Ադրբեջանը 30մլն եվրո է տրամադել ԵԽԽՎ-ում կաշառք բաժանելու համար. The Guardian

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդում նրա անդամներին կաշառելու ու Ալիևին քննադատող զեկույցները տապալելու մասին պնդումներին։ 

Ինչպես գրում է The Guardian-ը, Եվրոպայի ամենահին իրավապաշտպան կառույցից պահանջում են ստեղծել հակակոռուպցիոն մարմին՝ հաշվի առնելով կեղծարարության թարմ պնդումները։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բարձր փորձառություն ունեցող 2 անձինք The Guardian-ին ասել են, որ իրենք հավատում են, որ իրենց անդամներին ձայների դիմաց կաշառք է առաջարկվել Ադրբեջանի կողմից։ 324 անդամ ունեցող ԵԽԽՎ-ն կազմվում է ազգային խորհրդարանների պատվիրակների կողմից ու Ստրասբուրգում տարին 4 անգամ անցկացնում նստաշրջաններ։

Ադրբեջանի նախկին դեսպան, այժմ արդեն այլախոհ դարձած Արիֆ Մամադովը պնդում է, որ Եվրոպայի խորհրդում նավթով հարուստ երկրի պատվիրակությունն ունի 30մլն եվրո, որը ծախսվում է կազմակերպություններում, այդ թվում նաև ԵԽԽՎ-ում լոբինգի համար։

«Ադրբեջանի պատվիրակության յուրաքանչյուր անդամ լսել է այս թվերի մասին, սակայն այն երբեք չի գրվել։ Նշվում էր, որ այս գումարներն անհրաժեշտ են ԵԽԽՎ պատվիրակություններին ու ԵԽԽՎ-ին, ընդհանուր առմամբ, կաշառելու համար»,- ասել է Մամադովը։

ԵԽԽՎ-ում շվեդ պատվիրակ ու նախկին արդարադատության նախարար Թոբիաս Բիլսթրոմը ասել է, որ ԵԽԽՎ «շատ վստահելի անդամներ» իրեն ասել են, որ իրենց առաջարկվել է կաշառք՝ որոշակի ձևով քվեարկության համար։ Բիլսթրոմն այն 64 անդամներից է, ով ստորագրել է անկախ հետաքննության մեխանիզմների ստեղծման նախաձեռնության տակ։ 

ԵԽԽՎ-ում «Խավիարային դիվանագիտության» պնդումները  շարունակվում են տարիներ։ Առաջին անգամ այս պնդումները նշվեցին «Եվրոպական կայունություն նախաձեռնության» կողմից 2012թ․-ին, սակայն  այն մեծ թափ հավաքեց, երբ Միլանի դատախազությունը սկսեց ուսումնասիրել ԵԽԽՎ նախկին անդամ, խմբի ղեկավար Լուկա Վոլոնտեի   գործը, ով մեղադրվում է Ադրբեջանից մոտ 2,4մլն եվրո կաշառք վերցնելու մեջ՝ ԵԽ-ում նրա կառավարությանն աջակցելու դիմաց։
Չնայած ԵԽԽՎ պատգամավորներից 5-ից 1-ը կոչ է անում հրատապ քննություն անցկացնել, վեհաժողովի ղեկավարները չկարողացան որոշում կայացնել նախորդ ամիս։ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի վրա ճնշումներ է գործադրվում, որ նա ստեղծի հետաքնության մարմին այս ամիս՝ ԵԽԽՎ նստաշրջանում։

Ագրամունտը, ինչպես գրում է կայքը, արդեն իսկ քննադատության թիրախում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպելու համար։ Նրա այցը Սիրիա կազմակերպել էր ՌԴ կառավարությունը։

Վեհաժողովի անդամները կարծում են, որ Ագրամունտի այցը, որը տեղի ունեցավ Իդլիբում քիմիական հարձակումից 2 շաբաթ առաջ, կարող է արատավորել Եվրոպայի խորհրդի նկատմամբ արժանահավատությունը։

Քննադատները նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է վեհաժողովը՝  նրա ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևին լեգետիմության քող հաղորդելու համար, ով ղեկավարում է 2003թ․-ից։
ԵԽԽՎ աղմկահարույց ոշումներից մեկը կապված է 2013թ․-ին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին Քրիստոֆ Շտրասերի զեկույցի տապալմանը, որում, ըստ հաղորդումների, վճռական դեր է կատարել Լուկա Վոլոնտեն։ Շտրասերն ասել է, որ գիտեր, որ Ադրբեջանը գումար է բաժանում, բայց ձայների գնման ոչ մի ապացույց չուներ։

«Եթե կա որևէ կասկած, որ կարող է կոռուպցիա լինել այս կառույցում ու այն անտեսվի, ապա դա կարող է լինել Եվրոպայի խորհրդի վերջը»,-ասել է Շտրասերը։

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ևս Ագրամունտին ուղղված նամակում   կոչ էր արել անձամբ ապահովել «արտաքին անկախ հետաքննության մարմնի ստեղծումը՝ առանց հապաղելու», որն աննախադեպ կոչ է ԵԽ ամենաբարձրաստիճան ընտրված ղեկավարի կողմից։
Թոբիաս Բիլսթրոմը կոչ է անում վեհաժողովին սատարել ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեկ Սավիցկու «շատ լավ» առաջարկին՝ սահմանելու անկախ հետաքննություն իրականացնելու պայմանները։

Ագրամունտի մամլո խոսնակն ասել է, որ Սավիցկու զեկույցի վերանայված տարբերակը նախապատրաստվում է ԵԽԽՎ 5 քաղաքական խմբերի կողմից ու նշել, որ ներկայիս տարբերակով զեկույցն կիրառելի չէ։

Մամլո խոսնակը նաև ասել է, թե Ագրամունտը չի մասնակցում խորհրդակցություններին ու չի միջամտելու խմբերի աշխատանքին՝ ավելացնելով, որ վեհաժողովը ոչ մի իրավական իրավասություն չունի նման հետաքննություն իրականացնելու համար։

«Պարոն Ագրամունտը չի հանդուրժի անընդունելի ճնշումներ պատգամավորների աշխատանքի նկատմամբ, որ գալիս է ՀԿ-ներից, լոբբիստներից, ԶԼՄ-ներից ու շահագրգիռ խմբերից»,-ասել է Ագրամունտի մամլո խոսնակը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Վաղը նշվելու է Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնը
Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու գյուտին
Աղբյուր` Panorama.am
19:51
Ճանապարհատրանսպորտային 11 պատահար՝ 1 օրվա ընթացքում
Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` հունիսի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ընդլայնված նիստ՝ գլխավոր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված  նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատախազության...
Աղբյուր` Panorama.am
19:34
Մակրոնն ու Շվարցենեգերն բնապահպանական հարցեր են քննարկել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին։ «Գազետա.ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
19:29
Եղանակի պատճառով Մոսկվայում վտանգի «դեղին» աստիճան է հայտարարվել
Ռուսաստանի հիդրոմետ ծառայությունը Մոսկվայի բնակիչներին նախազգուշացրել է հունիսի 25-ին սպասվող եղանակային վտանգի «դեղին» աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Բաչկովի ոսկին Հայաստանի միակ մեդալն է Եվրոպայի առաջնությունում։
Աղբյուր` Panorama.am
19:09
Նավթի գներն աճել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են։ Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ջոնի Դեփը ներողություն է խնդրել Թրամփին սպանելու մասին կատակի համար
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփին սպանելու վերաբերյալ իր խոսքերի համար, գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Պլանային ջրանջատում Սպիտակում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Տափերական գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել
«Չեմ կարող ասել, թե հրդեհի բռնկման պատճառն ինչն է: Որևէ մեկը չի տուժել»,- ասաց գյուղապետը:
Աղբյուր` Panorama.am
18:44
Մեսի. Չեմ կարող ասել, որ Չինաստան տեղափոխվելն անհնար է
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է երբևէ Չինաստանում խաղալու հնարավորության մասին։  Գրում է Sports.ru-ն՝ նշելով, որ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ավտովթարից տուժած 8 զինծառայողները գտնվում են Մուրացանի հոսպիտալում
Մատուցվում է անհրաժեշտ բժշկական օգնություն
Աղբյուր` Panorama.am
18:26
Հունիսի 26-ին որոշ համայնքներում հոսանքազրկումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 26-ին` պլանային և վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
18:15
Եգիպտացի լրագրողները խնդրել են իրենց տանել Ծիծեռնակաբերդ
«Լավ տեղյակ էին Հայոց ցեղասպանության մասին»:
Աղբյուր` Panorama.am
18:09
Անընթեռնելի դարձրած համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն 200 հազար դրամի չափով. ՃՈ
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է նախազգուշացնել՝ անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների վարորդները պտժվելու են։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գերմանիայում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ տուժել է 15 ոստիկան
Կռվել են ֆուտբոլասերներն ու միգրանտները
Աղբյուր` Panorama.am
17:50
«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին 30-ամյակի առթիվ
«Ծնունդդ շնորհավոր, Լեո»։
Աղբյուր` Panorama.am
17:42
«Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը՝ ավազից, տուֆի փոշուց, հող ու ջրից
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում անցկացվել է «Երևանյան...
Աղբյուր` Panorama.am
17:38
Խիստ վերահսկողության տակ պահել բժշկական հանձնաժողովների աշխատանքը. Վիգեն Սարգսյան
Անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու նպատակով:
Աղբյուր` Panorama.am
17:29
Երևանում վաղը ջերմաստիճանը կհասնի +33-ի
Հանրապետության տարածքում հունիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար...
Աղբյուր` Panorama.am
17:09
«Ռոսիա 1»-ը ֆիլմ է ցուցադրելու ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանի մասին
Ֆիլմը մի փոքր գաղտնազերծում է Վարդանյանների ընդհատակյա կյանքը:
Աղբյուր` Panorama.am
16:57
«Լրագրողներ առանց սահմանների». Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումներն ու հնարովի մեղադրանքները նորմ են դարձել
«Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումները,...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է, գաջինը՝ աճել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ Հայաստանում նվազել են որոշ  շինանյութերի արտադրության ծավալները:...
Աղբյուր` Panorama.am
16:39
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ մամուլի խոսնակ
Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի...
Աղբյուր` Panorama.am
16:28
Մոսուլում վիրավորված ֆրանսիացի լրագրողը մահացել է
Նա վիրավորվել էր հունիսի 19-ին Իրաքում ռումբի պայթյունից:
Աղբյուր` Panorama.am
16:19
Լոնդոնում տարհանվել են հինգ բարձրահարկ շենքերի բնակիչներ
Հրդեհային անվտանգություն ապահովելու նպատակով։
Աղբյուր` Panorama.am
16:04
Լոռու մարզում Դինքի անունը կրող անտառում եղևնի է տնկել Ռաքել Դինքը
Նա խոստացել է հնարավորության սահմաններում առավել հաճախ լինել այստեղ:
Աղբյուր` Panorama.am
15:48
Հայաստանում պլանշետների արտադրությունը 92.1%-ով նվազել է. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-ապրիլին  արտադրվել է  55 պլանշետ,...
Աղբյուր` Panorama.am
15:37
Գերագույն ռադայի հացադուլ հայտարարած փոխխոսնակը հոսպիտալացվել է
«Մենք նրանք ուղղակի ստիպեցինք գնալ»:
Աղբյուր` Panorama.am
15:29
Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարում գրոսմայստերական նորմ է սահմանված
Ջերմուկում ընթանում է Կարեն Ասրյանի անվան շախմատի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 92 շախմատիստ 13 երկրից, այդ թվում 21 գրոսմեյստեր:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարայան. Խոստացած ներդրումների 37-40 տոկոսն արդեն կատարված է
16:22 23/06/2017

Կարայան. Խոստացած ներդրումների 37-40 տոկոսն արդեն կատարված է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}