Իրավունք 11:38 27/01/2017 Աշխարհում

ԵԽԽՎ-ն որոշել է բացահայտել կոռումպացված պատգամավորներին՝ ստեղծելով հետաքննող մարմին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ընդունվեց գրավոր հայտարարություն խորհրդարանականների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ, որն այս նստաշրջանում դարձել էր ամենաքննարկվող թեման։

Հայտարարության մեջ ասվում է, որ խորհրդարանական վեհաժողովի ամբողջականությունն ու արդյունավետությունը կախված է իր անդամների կողմից վարքագծի ամենաբարձր չափանիշների պահպանումից։ Սակայն ԵԽԽՎ որոշ անդամների գործողությունների վերաբերյալ վերջին լուրջ ու հավաստի պնդումները վտանգում են ԵԽԽՎ-ի ամբողջականության նկատմամբ հանրային վստահությունը։

Գրավոր հայտարարության տակ ստորագրած 64 անդամները գտնում են, որ ԵԽԽՎ-ն պետք է՝
1․ Առանց հապաղելու հաստատի արտաքին, լիովին անկախ ու անկողմնակալ հետաքննություն՝ պատգամավորների ոչ պատշաճ վարքագծի ու կոռուպցիայի բոլոր մեղադրանքներով, որոնք կարող են ազդած լինել վեհաժողովի աշխատանքների վրա վերջին տարիներին՝ կենտրոնանալով հատկապես 2013թ․-ի հունվարին Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի քվեարկության շուրջ առկա պնդումների վրա։ Հետաքննության արդյունքներն ու առաջարկությունները պետք է լինեն հրապարակային ինչպես ԵԽԽՎ-ում, այնպես էլ լայն հանրության համար։
2․ Ապահովել, որպեսզի  վեհաժողովի վարքագծի կանոներն առավել խստացվեն՝ միջազգային լավագույն փորձի ու ԵԽ-ի հակակոռուպցիոն մարմնի ԳՐԵԿՈ-ից ստացված  առաջարկությունների հիման վրա։ Այս ստանդարտների խստագույնս պահպանումը պետք է վերահսկվի ու պարտադրվի վեհաժողովին կցված մշտական անկախ մեխանիզմի միջոցով։

«Մենք, հետևաբար, կոչ ենք անում քաղաքական խմբերի բոլոր անդամներին՝ աջակցել մեր կազմակերպությանն արժանի անկախ հետաքննության ու ամբողջականության մեր կոչին»,-ասվում է գրավոր հայտարարության մեջ, որը նախաձեռնել է հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմցիգը։

Նշենք, որ ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու գրեթե բոլոր պնդումները կապված են Ադրբեջանի հետ՝ սկսած Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի տապալման համար իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին միլիոնավոր եվրոների փոխանցումից, մինչև ԼՂ հարցով զեկուցող Ռոբերտ Ուոլտերին ու Սարսանգի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչին կաշառելու պնդումները, որոնց մասին ԵԽԽՎ-ում մշտապես բարձրաձայնում են  ՀՀ պատվիրակության անդամները, ինչի արդյունք էլ եղավ հենց այս գրավոր հայտարարությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: ԱԻՆ պաշտոնական կայքից...
Աղբյուր` Panorama.am
20:24
Հայաստանը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում. Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ:
Աղբյուր` Panorama.am
20:21
Ռուսաստանի գյուղնախը Թուրքիայից լոլիկի ներկրումը վերսկսելուն է պատրաստվում
Դեկտեմբերի 30-ից կվերսկսի թուրքական սմբուկի և նռան ներկրումը:
Աղբյուր` Panorama.am
20:15
Վայոց ձորում 2017 թ. 8 ամիսներին զբոսաշրջիկների թիվը հասել է 28200-ի
Վայոց ձորի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը։
Աղբյուր` Panorama.am
20:09
Ստեփանակերտում կայացել է «Դադիվանք» ֆիլմի առաջնախաղը
Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռիտա Շարոյանը, ռեժիսորը՝ Ավետիս Պետրոսյանը:
Աղբյուր` Panorama.am
20:03
Պայթյուն՝ Քաբուլի մզկիթում
Մահապարտ-ահաբեկչի մասնակցությամբ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել աֆղանական Գուր նահանգում:
Աղբյուր` Panorama.am
20:01
Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել ներկայացված փաթեթները:
Աղբյուր` Panorama.am
19:58
Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը. ՀՀ նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն:
Աղբյուր` Panorama.am
19:55
Ցույց Հունաստանում՝ Օջալանի ազատ արձակման համար
Ցույցի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել:
Աղբյուր` Panorama.am
19:47
Վալոնիայի խորհրդարանում ստեղծվել է Արցախի հետ բարեկամության խումբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսել քաղաքում այցելել է Վալոնիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է պատգամավորների հետ:
Աղբյուր` Panorama.am
19:45
Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձել է Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 359 կգ արդյունք:
Աղբյուր` Panorama.am
19:38
Զապորոժյեի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Աղբյուր` Panorama.am
19:30
Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների 139 քրգործ՝ տարվա առաջին կիսամյակում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ-ում ներդրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հայտարարություն՝ ԵՄ-ՀՀ ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը ողջունում է ԵՄ-ՀՀ ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը:
Աղբյուր` Panorama.am
19:18
Արտաշատում ՀՀԿ-ական թեկնածուն՝ առանց մրցակցի
Արարատի մարզկենտրոն Արտաշատի քաղաքապետի ընտրություններում  ինքնաառաջադրված Արտակ Սարգսյանն ինքնաբացարկ է հայտնել:  Նա անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
19:09
«ՀՀ-ի և Բելառուս միջև առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին»
Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելարուսի մայրաքաղաք Մինսկում:
Աղբյուր` Panorama.am
19:05
Նախագահը հանդիպել է «ՍԴ դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» խորհրդաժողովի մասնակիցների հետ
Փաստը, որ խորհրդաժողովն իր հարկի տակ է հավաքել բարձր որակավորում ունեցող մասնագետների, ըստ նախագահի, խոսում է նման ձևաչափով համագործակցության պահանջվածության մասին:
Աղբյուր` Panorama.am
18:56
ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում չի սատարում Թուրքիային. Էրդողան
«Չենք հավատում, դուք մեզ հետ չեք»,- ասել է նա։
Աղբյուր` Panorama.am
18:45
Ղարաբաղի չճանաչվածությունը չպետք է խոչընդոտ դառնա Արցախի և ԵՄ-ի միջև համագործակցության համար. Մասիս Մայիլյան
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված քննարկում:
Աղբյուր` Panorama.am
18:38
Ոստիկանը զբոսնել է Մոսկվայի կենտրոնում՝ զենքն ուղղած անցորդների վրա
Ուժայինին նկատողություն է արել ականատեսներից մեկը, սակայն վերջինս ուշադրություն չի դարձրել նրա վրա և շարունակել ճանապարհը։
Աղբյուր` Panorama.am
18:26
Արցախի ՊԲ-ն գտնվում է պատրաստության բարձր մակարդակի վրա
Արցախի պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցություն:
Աղբյուր` Panorama.am
18:17
«Էս ծառն ինձ խանգարում է» տրամաբանությամբ
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 1973 թ. Երևանի կանաչապատման հեռանկարային նախագծի սխեման: Մուգով արված հատվածները...
Աղբյուր` Panorama.am
18:06
Դավիթ Հարությունյանը վրաց գործընկերոջ հետ քննարկել է պրոբացիոն համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր
Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն նույն անցյալն, այլև ներկայում, հատկապես իրավական ոլորտում, նույն մարտահրավերներն ունեն, որոնց դիմակայելու...
Աղբյուր` Panorama.am
17:49
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
17:20
Էլեկտրական հեծանիվների կայանի և արտաքին LED լուսավորության համակարգի գործարկում Գառնիում
Պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ և զբոսաշրջության կենտրոններից մեկը հանիսացող հինավուրց Գառնի գյուղում տեղի է ունեցել երկու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
17:05
Միլսը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը հակակոռուպցիոն պայքարի գործում
Կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրավիճակի բարելավման հետևողական քաղաքականությունը 3...
Աղբյուր` Panorama.am
16:58
Բաբկեն Թունյան. Տնտեսության մեջ բեկում մտցնելու համար երկու խնդիր պետք է լուծել
«Տնտեսության մեջ բեկում մտցնելու համար երկու ֆունդամենտալ գործոն կա: Առաջինը դատաիրավական համակարգի էական բարելավումն է, հաջորդը՝ ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Մենք պատրաստ ենք այսօր էլ գնել իրանական գազ, եթե դրա գինն ավելի ցածր կլինի ռուսական գազի գնից. Աշոտ Մանուկյան
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ  Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանից գազ գնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ընտանեկան բռնություն. անհրաժեշտությու՞ն, թե՞ պատժիչ մեխանիզմ
18:08 20/10/2017

Ընտանեկան բռնություն. անհրաժեշտությու՞ն, թե՞ պատժիչ մեխանիզմ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}