Սերժ Սարգսյան. Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի
Քաղաքական
13:51 06/06/2017
Հայաստան

Սերժ Սարգսյան. Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցի շրջանակներում մեկնել է Տավուշի մարզ:

Panorama.am-ի փոխանցմամբ, Կողբ համայնքում Թումո կենտրոնի հիմնարկեքին մասնակցելուց առաջ նախագահը լրագրողների հետ կարճատև ճեպազրույց է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է մամուլում տարածված տեղեկություններին՝ իր և վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններում առկա ենթադրյալ լարվածության և վարչապետի հնարավոր հրաժարականի մասին:

«Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին մտացածին են, և իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում և մասնավորապես մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է»,-ասել է ՀՀ նախագահը:

Placeholder
Սերժ Սարգսյան. Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի