Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդն այսօր նիստ էր գումարել, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվել է միաձայն:
Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից հիշեցնում են, որ մինչ այսօր Արդարադատության ակադեմիայի խորհուրդը նախագահում էր Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը:
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում են`
Արսեն Մկրտչյանը` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ;Հովսեփ Բեդևյանը` Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ;
Երվանդ Խունդկարյանը` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ;
Համլետ Ասատրյանը` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր;
Էմիլ Բաբայանը` ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ;
Հակոբ Մարտիրոսյանը` Արագածոտն մարզի դատախազ;
Արթուր Դավթյանը` Երևան քաղաքի դատախազ: