Տնտեսություն

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:00 Աշխարհում
«Իսլամական պետությունը» խոշոր հարձակում է կազմակերպել Սիրիայում

ԻՊ ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակվել են Սիրիայում իշխանամետ պաղեստինյան «Լիվա ալ-Քուդս» ջոկատի վրա: Հաղորդվում է, որ խոշոր հարձակումը տեղի է ունեցել Հոմս նահանգի արեւելյան մասում, երբ «Լիվա ալ-Քուդս»-ի մարտիկները հետախուզություն էին անցկացնում Էս-Սուխնե բնակավայրի շրջակայքում`որոնելով ԻՊ-ի խրամախորշերը: Հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել, եւս 12-ը վիրավորվել են:

Աղբյուր՝ lenta.ru

17:51 Աշխարհում
Երկու ամերիկացի ուսանողներ ցմահ ազատազրկման են դատապարտվել Հռոմում՝ իտալացի ոստիկանին սպանելու համար

21-ամյա Ֆինեգան Լի Էլդերը և 20-ամյա Գաբրիել Նատալե Հյորթը պետք է կրեն Իտալիայի խստագույն պատիժը՝ առնվազն 21 տարի ազատազրկում, 2019 թվականին իտալացի ոստիկան Մարիո Չերչիելո Ռեգային սպանելու համար: Էլդերը խոստովանել էր, որ Ռեգային 11 անգամ դանակահարել էր 2019-ի հուլիսի 26-ի հարձակման ժամանակ, բայց պնդում էր, որ գործել է ինքնապաշտպանության նկատառումներով՝ մտածելով, որ ոստիկանը ավազակ է եղել: Իսկ ընկերը դատապարտվել է զենքը թաքցնելու հարցում նրան օգնելու համար. Իտալիայի օրենսդրությամբ՝ հանցակիցները ևս կարող են մեղադրվել սպանության մեջ:

Աղբյուր՝ thesun.co.uk

17:10 Աշխարհում
Ճապոնիան ստեղծել է ահաբեկչությունը կանխելու միջոց

Երկրի տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունը հուլիսի 21-ից սեպտեմբերի 5-ը Տոկիոյում կստեղծի տարածաշրջանային ավիաուղիների գոտի: Նպատակը օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչությունները կանխելն է: Օդային հսկողությունը կգործի մարզական իրադարձությունների մեկնարկից երկու ժամ առաջ, մինչև ավարտից մեկ ժամ հետո: Նորույթը կաշխատի այնպես, որ այն բացարձակապես  չի ազդի որևէ օդանավակայանի  ժամանակացույցի վրա:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

16:55 Աշխարհում
ՄՔԴ-ն Ուգանդայի «Տիրոջ դիմադրության բանակի» առաջնորդին դատապարտել է 25 տարվա ազատազրկման

Միջազգային քրեական դատարանը մեղավոր է ճանաչել Ուգանդայի հյուսիսում տեղի ունեցած սպանություների ու ջարդերի գլխավոր կազմակերպիչներից մեկին: Դոմինիկ Օնգվենը դատապարտվել է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար:

Աղբյուր՝ theguardian.com

16:17 Աշխարհում
Monkees խումբը հայտարարել է հրաժեշտի շրջագայության մասին

Ամերիկյան խումբը հրաժեշտի շրջագայություն է սկսում Հյուսիսային Ամերիկայում: Համերգները կմեկնարկեն Սիեթլում 2021 թվականի սեպտեմբերի 11-ին և կավարտվեն Լոս Անջելեսում`նոյեմբերի 14-ին: Համերգային ծրագիրը կներառի խմբի ստեղծագործական ողջ ուղու աշխատանքները. 1966 թ.-ին «The Monkees» առաջին ալբոմից մինչև 2016-ի վերջին «Good Times!» սկավառակը: 2012-ին կյանքից հեռացել է խմբի մենակատար Դեյվի Ջոնսը, իսկ 2019-ին մահացել է գործիքավորող Փիթեր Թորքը:

Աղբյուր՝ kulturomania.ru

15:52 Աշխարհում
Աֆրիկայում հայտնաբերված հնագույն մանկական գերեզմանը համարվում է ամենավաղ կատարված հուղարկավորությունը

78,000 տարի առաջ երեխայի կորստի կապակցությամբ մարդկային վշտի արտացոլումը ի հայտ եկավ, երբ հայտնաբերվեց Աֆրիկայի ամենահին թաղման վայրը: Քենիայում գտնվող քարանձավում հայտնաբերվել է երեքամյա երեխայի միջին քարի դարի գերեզման: Գիտնականները երեխային անվանել են Mtoto, ինչը սվահիլի լեզվից թարգմանաբար նշանակում է «փոքրիկը»:

Աղբյուր՝ bbc.com

15:29 Աշխարհում
Տոկիոյի օլիմպիադայի մարզիկների համար պատվաստանյութեր կտրամադրեն BioNTech-ը և Pfizer-ը

Ամերիկյան Pfizer-ը և նրա գերմանական գործընկեր BioNTech-ը համաձայնություն են ձեռք բերել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հետ՝ Տոկիոյի օլիմպիական խաղերում կորոնավիրուսից մարզիկներին պատվաստելու համար իրենց դեղամիջոցը տրամադրելու վերաբերյալ:

Աղբյուր՝ tass.ru

15:00 Աշխարհում
Քեմբրիջի դուքսը և դքսուհին՝ Ուիլյամն ու Քեյթը, բացել են իրենց սեփական YouTube ալիքը

25-վայրկյանանոց հոլովակում Ուիլյամը կատակում է. «Ուշադիր եղիր, թե ինչ ես ասում հիմա, քանի որ այս մարդիկ նկարում են ամեն ինչ», իսկ ծիծաղող Քեյթը պատասխանում է՝ «գիտեմ»:

Աղբյուր՝ news.sky.com

14:38 Աշխարհում
Եվրոպայում սկսվել են վերջին 25 տարվա ընթացքում ԱՄՆ ամենալայնածավալ զորավարժությունները

Defender Europe անվանումով ռազմական զորավարժություններն ընդգրկում են 16 երկրներ՝ 28 հազար զորքերի մասնակցությամբ:

Աղբյուր՝ korrespondent.net

14:27 Աշխարհում
Հակաօլիմպիական խնդրագիրը տասնյակ հազարավոր ստորագրություններ է հավաքում

Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղարկելու մասին առցանց ստորագրահավաքը մի քանի օրում տասնյակ հազարավոր ստորագրություններ է հավաքել Ճապոնիայում: Ստորագրահավաքի տարածումը կապված է Տոկիոյի, Օսակայի և արտակարգ դրության պայմաններում գտնվող մի քանի այլ տարածքների հետ, որտեղ աճում են կորոնավիրուսի վարակման՝ մասնավորապես նոր տարբերակներ դեպքերը: 

Աղբյուր՝ apnews.com

14:08 Հայաստան
Զարգացնող խաղեր Երևանի և Վայոց Ձորի մարզի որոշ մանկապարտեզներին՝ ԱՄԷ դեսպանության հետ համատեղ ծրագրով

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ համագործակցությամբ Երևանի թիվ 145 մանկապարտեզում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում էկոլոգիապես մաքուր խաղալիքներ են հանձնվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի երեք մանկապարտեզների և Վայոց Ձորի Վայք ու Գլաձոր համայնքների մանկապարտեզներին։ Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ Սալամին:

Աղբյուր՝ Մանկական զարգացման հիմնադրամ 

13:42 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1806 նոր դեպք

Երկրում վարակի առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 317 719 է: Անցած օրվա ընթացքում ապաքինվել է 1144 մարդ, ապաքինվածների ընհանուր թիվը հասել է 297 676-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից գրանցվել է 20 նոր մահ: Համաճարակի սկզբից մինչ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 4 227 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

13:20 Հայաստան
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը մայիսի 7-11-ը նշում է Մեծ Հայրենականի Հաղթանակի 76-ամյակը

Մայիսի 7-ին 17։00-ին կենտրոնում տեղի կունենա Մեծ Հայրենականին նվիրված «Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսի բացումը: Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն բացառիկ լուսանկարներ, արխիվային նյութեր, պոստերներ պատերազմի տարիներից։ Ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա թեմատիկ ինտելեկտուալ վիկտորինա՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ։ Մայիսի 8-ին և 9-ին՝ Երևանի կենտրոնում և Հաղթանակի զբոսայգում քաղաքացիներին կբաժանվեն Գեորգիևյան ժապավեններ։ Միջոցառումները կեզրափակվեն մայիսի 11-ին՝ 19։00-ին, Կոմիտասի անվ․ կամերային երաժշտության տանը դասական երաժշտության համերգով:

Աղբյուր՝ «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն

13:01 Աշխարհում
Ղրղզստանը փոխհատուցում կհատկացնի Տաջիկստանի հետ հակամարտությունում զոհվածների ընտանիքներին

Տաջիկստանի հետ հակամարտության ընթացքում զոհված Ղրղըզստանի քաղաքացիների ընտանիքները մոտ 12 հազար դոլարի փոխհատուցում կստանան: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը՝ սահմանամերձ Մակսատ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդվում է, Ժապարովը հանդիպել է տեղի բնակիչների հետ ավերված դպրոցի տարածքում, որտեղ անձամբ աղոթք է կարդացել բախումների ժամանակ զոհվածների համար:

Աղբյուր՝ ria.ru

12:47 Աշխարհում
Բաց դռների օր՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում

2021 թ. մայիսի 23-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնում է առցանց Բաց դռների օր: Միջոցառումը հասանելի է ռուսերենով՝ https://openday.msu.ru/ru, անգլերենով՝ https://openday.msu.ru/en և չինարենով՝ https://openday.msu.ru/ch: Բաց դռների օրը ելույթ կունենա Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ.Ա. Սադովնիչին, ինչպես նաև կիրականացվեն տեղեկատվական դասընթաց օտարերկրյա դիմորդների համար՝ 2021 թ.-ի ընդունելության առանձնահատկությունների վերաբերյալ: Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութից:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն 

12:14 Աշխարհում
Կասպից ծովի ափերին հայտնաբերվել է ավելի քան հազվագյուտ տեսակի 150 սատկած փոկ

Մոսկվայի և Դաղստանի գիտնականների ջոկատը երկու օրվա ընթացքում Մախաչկալայի մերձակայքում հայտնաբերել է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված ավելի քան 150 սատկած փոկ: Բնապահպանության և կայուն զարգացման ինստիտուտի տնօրեն Ալիմուրադ Հաջիևը հայտնել է, որ սատկած երիտասարդ փոկերից մի քանիսը հայտնաբերվել են առանց կաշվի, որոշներն էլ հայտնաբերվել են ձկնորսական ցանցերի մեջ խճճված:

Աղբյուր՝ tass.ru

11:34 Աշխարհում
Եգիպտոսում լոքդաուն է մտցվել

Երկրում երկու շաբաթով փակ կլինեն առևտրի կենտրոնները, խանութները, ռեստորանները: Մայիսի 12-ից 16-ը արգելվում է այցելել լողափեր և զբոսայգիներ:

Աղբյուր՝ korrespondent.net

11:26 Տարածաշրջան
Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

Աղբյուր՝ ԱԻՆ 

11:13 Հայաստան
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։

Աղբյուր՝ ԱԻՆ

11:02 Աշխարհում
Իսրայելական ընդդիմության ղեկավար Յաիր Լապիդը կառավարություն կազմելու մանդատ է ստացել

Իսրայելի նախագահը չորեքշաբթի դիմել է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդին՝ նոր կառավարություն կազմելու համար. քայլ, որը կարող է հանգեցնել վարչապետ Բենյամին Նեթանյահուի երկարատև կառավարման ավարտին: Նախագահ Ռեուվեն Ռիվլինը ուղիղ հեռարձակմամբ իր որոշման մասին հայտարարեց մեկ օր անց, երբ Նեթանյահուն չկարողացավ կառավարական կոալիցիա մինչ կեսգիշերի վերջնաժամկետը:

Աղբյուր՝ france24.com

10:42 Աշխարհում
«Չելսին» պատմության մեջ առաջին թիմն է, որը նույն մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայի երկու եզրափակչում

Ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մեկ մրցաշրջանում մեկ թիմը Եվրոգավաթի խաղարկության եզրափակչում կներկայանա և՛ կանանց, և՛ տղամարդկանց հավաքականներով:

Աղբյուր՝ korrespondent.net

10:31 Աշխարհում
Մադուրոն նախատեսում է համատեղ ֆիլմ նկարահանել Սթիվեն Սիգալի հետ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ համատեղ ֆիլմ կնկարահանի Սթիվեն Սիգալի հետ, սակայն արդյոք այդ միտքը կատակ է, թե իրական, պետության ղեկավարը որոշել է թողնել կադրից դուրս: Մադուրոն նախօրեին կանդիպում է անցկացրել Սիգալի հետ, դերասանը ժամանել էր Կարակաս:

Աղբյուր՝ ria.ru

10:20 Աշխարհում
Բրիտանիան քննադատել է՝ Ջերսիի հոսանքն անջատելու Ֆրանսիայի սպառնալիքը

Ձկնորսական իրավունքների շուրջ հետբրեքսիթյան վիճաբանությունից հետո՝ Լա Մանշի նեղուցում գտնվող Ջերսի կղզու էլեկտրամատակարարումը դադարեցնելու Ֆրանսիայի սպառնալիքը քննադատության է արժանացել Մեծ Բրիտանիայի կողմից, որն իրավիճակը վերահսկելու համար տարածք կուղարկի օֆշորային պարեկային երկու նավ:

Աղբյուր՝ reuters.com

10:11 Աշխարհում
Չինաստանը անժամկետ սառեցրել է Ավստրալիայի հետ տնտեսական երկխոսությունը

Ավելի վաղ Կանբերան չեղյալ էր հայտարարել Պեկինի հետ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերը՝ համարելով երկրի արտաքին քաղաքական շահերին չհամապատասխանող:

Աղբյուր՝ tass.ru

10:00 Աշխարհում
Blue Origin-ի առաջին անձնակազմը տիեզերք կթռչի հուլիսին

Ջեֆ Բեզոսի «Blue Origin» ընկերությունը իր առաջին անձնակազմին տիեզերք կուղարկի հուլիսի 20-ին: Ուղևորներից մեկը կընտրվի առցանց աճուրդի միջոցով: Ուղևորությունը տևելու է տասը րոպե, որից չորսը ուղևորները կանցկացնեն Կարմանի գծից վերև՝ Երկրի մթնոլորտի և տիեզերքի միջև ճանաչված սահմանում: Բազմակի օգտագործման հրթիռային համակարգը կոչվել է New Shepard Ալան Շեփարդի անունով, որը 60 տարի առաջ դարձավ տիեզերքում հայտնված առաջին ամերիկացին:

Աղբյուր՝ france24.com

17:59 Աշխարհում
Եգիպտոսը պատրաստվում է արքայական մումիա տանել «Էքսպո-2020»

Նախատեսվում է 22 արքայական մումիաներից մեկը ցուցադրել Դուբայում անցկացվող World Expo 2020 ցուցահանդեսում: Բացի այդ, եգիպտական պատվիրակությունը մտադիր է ավելի քան 3 հազար տարվա հնություն ունեցող արքայական մումիաների ճշգրիտ պատճեններ բերել Դուբայի ցուցահանդես:

Աղբյուր՝ tass.ru

17:45 Հայաստան
120 եվրախորհրդարանականներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա

որպեսզի Բաքուն ազատ արձակի Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալված հայ ռազմագերիներին: Համապատասխան նամակում եվրախորհրդարանականները դիմում են Եվրահանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայությանը: Նրանց խոսքով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Շառլ Միշելը և Ժոզեֆ Բորելը պետք է ամեն ջանք գործադրեն և պահանջեն, որ Ադրբեջանը պաշտպանի միջազգային օրենսդրությունը:

Աղբյուր՝ 1tv.ge

17:22 Աշխարհում
Մեծ Բրիտանիան հեշտացրել է հեղինակավոր մրցանակների դափնեկիրների մուտքը դեպի երկիր

Միացյալ Թագավորության կառավարությունը մայիսի 5-ից մրցանակների դափնեկիր գիտնականների, նկարիչների, դերասանների և երաժիշտների համար հեշտացնում է աշխատանքային վիզաների ստացումը: Ըստ տվյալների, այդ քայլը ներգաղթային համակարգի փոփոխության մի մասն է`աշխարհի տարբեր երկրներից «լավագույն և ամենատաղանդավոր» մարդկանց Մեծ Բրիտանիա ուղղորդելու համար:

Աղբյուր՝ tass.ru

17:14 Աշխարհում
Ֆրանսիացի զույգը գտել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին անգլիացի զինվորին ուղղված նամակներ

Զույգը, որը հայտնաբերել էր Առաջին աշխարհամարտի անգլիացի զինվորին ուղարկված նամակները, սոցցանցերում որոնելուց հետո կապվել է նրա հեռավոր ազգականի հետ: Կրտսեր կապրալ Ուիլյամ Սվիֆթին ուղարկված նամակները, ով 1914 թ.-ին անչափահաս՝ 16 տարեկան, հասակում գրանցվել էր աշխատանքի, թաքնված էին ավելի քան 100 տարի, երբ զույգի տունը վերանորոգող բանվորները դրանք հայտնաբերեցին հատակի տախտակների տակ:

Աղբյուր՝ news.sky.com

16:53 Աշխարհում
Ղրղզստանում, սահմանադրական փոփոխությունից հետո, կառավարությունը հեռացվեց

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնաթող արեց երկրի կառավարությանը: Ուլուկբեկ Մարիպովը, որը 2021 թվականի փետրվարի 3-ից զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, նշանակվել է Ղրղըզստանի նախարարների կաբինետի ղեկավար: Այդ աշխատանքից առաջ նա ղեկավարում էր Ղրղըզստանի հաշվիչ պալատը:

Աղբյուր՝ rbc.ru

16:44 Աշխարհում
Ինդոնեզիայի օդանավակայանում հայտնաբերվել է Covid-ի քթի քսուկի թեստերի կրկնակի օգտագործման խարդախության դեպք

Ձերբակալվել են դեղագործական ընկերության մի քանի աշխատակիցներ՝ Covid-ի ախտորոշման քթի քսուքի փորձանմուշների օգտագործված փաթեթները լվանալու և վերավաճառելու համար: Ոստիկանությունը հայտնել է, որ Մեդանի օդանավակայանում մինչև 9000 ուղևոր կարող է փորձարկված լինել կրկին օգտագործված շվաբրերով:

Աղբյուր՝ bbc.com

16:09 Աշխարհում
Ուկրաինացի արմատականները «որս» են սկսել ռեփեր Բաստայի նկատմամբ

Ուկրաինացի ազգայնականները պարգևատրում են խոստացել ռուս ռեփեր Բաստայի (Վասիլի Վակուլենկո) գտնվելու վայրը հայտնողին՝ Կիև կատարած նրա այցից հետո: Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում մի մարդ դիմում է ռեստորանից դուրս եկող երաժշտին՝ մեղադրելով նրան «գրավյալ» Ղրիմում ելույթ ունենալու մեջ: Իսկ Facebook-ում գրառում է կատարվել, թե «մտահոգ քաղաքացիները» պատրաստ են մոտ հազար դոլար տալ Բաստայի տեղաշարժի մասին տեղեկատվության համար:

Աղբյուր՝ ria.ru

15:42 Աշխարհում
Ինքնաթիռն ընկել է ամերիկյան Հաթիսբերգ քաղաքի տներից մեկի վրա. կան զոհեր

Ոստիկանությունը հաղորդել է, որ քաղաքացիական փոքր ինքնաթիռը երեքշաբթի ուշ երեկոյան բախվել է Միսիսիպի նահանգի Հաթիսբուրգ քաղաքում գտնվող տանը, որի հետևանքով 4 մարդ զոհվել է: Անմիջապես տեղեկություններ այն մասին, թե ինչն է հանգեցրել ինքնաթիռի կործանմանը, չեն հաղորդվել: 

Աղբյուր՝ cnn.com

15:23 Աշխարհում
Ռուսաստանի Զինված ուժերի թանգարանից գողացել են գերմանական խաչեր և անվանական (պարգևատրման) զենք

Մասնաճյուղի փոխտնօրեն Վլադիսլավ Պեդենկոն դիմել է ոստիկանությու, որտեղ նշել է, որ 5 հազար ցուցանմուշ նախքան բացումը տեղափոխվել է թանգարան: Կորուստը հայտնաբերվել է գույքագրումից հետո: Գողացված 400 ցուցանմուշների մեջ եղել են նաև համազգեստներ, գլխարկներ և այլ իրեր: Ըստ Պեդենկոյի, ենթադրյալ առեւանգիչը կարող է լինել շինարարը, որը մասնակցել է թանգարանի կառուցմանը: Գողությունից վնասի ընդհանուր գումարը կազմել է գրեթե 12 միլիոն ռուբլի:

Աղբյուր՝ lenta.ru

14:59 Տարածաշրջան
Վրաստանում 2020 թ.-ին ռեկորդային թվով քաղաքացի է նպաստ ստացել

Եթե 2019 թվականին երկրում 441 448 քաղաքացի է նպաստ ստացել, ապա այս տարի այս ցուցանիշն աճել է 42 254-ով և կազմել 483 702 մարդ, ինչը հավանական բնակչության 13 տոկոսն է: Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2020 թվականին կենսապահովման նպաստ ստացող քաղաքացիների ցուցանիշը հասել է վերջին 10 տարիների պատմական առավելագույնին:

Աղբյուր՝ jnews.ge

14:26 Աշխարհում
Բուլղարիայի նախագահը կցրի խորհրդարանը հաջորդ շաբաթ

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ ցրելու է խորհրդարանը և մտադիր է հաջորդ խորհրդարանական ընտրությունները նշանակել հուլիսի 11-ին: Այս մասին հայտնել է Բուլղարիայի ազգային ռադիոն (BNR):

Աղբյուր՝ ria.ru

14:16 Աշխարհում
Տիեզերքում եղած գինին աճուրդի է հանվել 1 միլիոն դոլարով

«Քրիստիս» աճուրդի տունը տեղեկացրել է, որ վաճառում է ֆրանսիական գինի, որն ավելի քան մեկ տարի անցկացրել է միջազգային տիեզերակայանի ուղեծրում: Աճուրդի տան գնահատմամբ՝ գինու գիտակը կարող է մինչև 1 միլիոն դոլար վճարել այն ձեռք բերելու համար: Pétrus 2000-ը 12 շշերից մեկն է, որը 2019-ի նոյեմբերին տիեզերք է ուղարկվել հետազոտողների կողմից՝ ուսումնասիրելու գյուղատնտեսության արտերկրային ներուժը: Ըստ գինին համտեսած մասնագետների՝ 14 ամիս անց այն վերադարձել է փոքր-ինչ փոփոխված համով:

Աղբյուր՝ apnews.com

13:30 Աշխարհում
Գերմանիայում խնդրել են գործ հարուցել Լուկաշենկոյի դեմ

Բեռլինի չորս փաստաբաններ դիմել են Կառլսրուեի գլխավոր դատախազություն՝ պահանջելով գործ հարուցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ուժայինների դեմ: Փաստաբանները ներկայացնում են 10 բելառուսների շահերը. նրանց տրամադրության տակ կան՝ երկրի իշխանությունների կողմից ավելի քան 100 փաստագրված խոշտանգումների դեպքեր: Փաստաբանները հայտարարել են, որ բոլոր հաճախորդները հայտնել են աննշան հիմքերով ձերբակալությունների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին:

Աղբյուր՝ lenta.ru

13:04 Աշխարհում
Ֆրանսիան սպառնում է անջատել Բրիտանական կղզու էլեկտրաէներգիան՝ «Brexit»-ից հետո ձկնորսության հետ կապված վեճի պատճառով

Ֆրանսիան «պատրաստ է» հոսանքազրկել բրիտանական Ջերսի կղզին, որը գտնվում է Ֆրանսիայի ափերի մոտ, եթե Միացյալ Թագավորությունը չպահպանի ձկնորսության վերաբերյալ Brexit-ի համաձայնագրի կետերը, երեքշաբթի ասել է Անդրծովյան տարածքների նախարար Անիք Ժիրարդենը:

Աղբյուր՝ cnn.com

12:30 Աշխարհում
Ալթայում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Չորեքշաբթի օրը Ալթայի հանրապետությունում՝ Բելյաշի գյուղի մոտակայքում, գրանցվել է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Տեղի բնակչությունը թույլ ցնցումներ է զգացել: Ենթակառուցվածքների խափանումներ, զոհեր կամ ավերածություններ չկան:

Աղբյուր՝ tass.ru

12:16 Աշխարհում
Աշխարհի ամենատարեց մարդը դուրս է եկել Տոկիո-2020 օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքից

118-ամյա Կանե Տանական պետք է մասնակցեր մայիսի 11-ին՝ Ճապոնիայի հարավում գտնվող Ֆուկուոկա քաղաքում կայայանալիք հեղինակավոր միջոցառմանը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ ինքնաբացարկ է հայտնել, քանի որ չի ցանկանում COVID-19-ը տարածել իր խնամքի կենտրոնում:

Աղբյուր՝ news.sky.com

11:59 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2.171 նոր դեպք

Երկրում վարակի առաջին դեպքից մինչ օրս COVID-19- ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 315 913 է: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 1074 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը հասել է 296 532-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 24 նոր դեպք: Համավարակի սկզբից մինչև այժմ Վրաստանում ընդհանուր առմամբ 4207 մարդ է դարձել կորոնավիրուսի զոհ:

Աղբյուր՝ apsny.ge

11:52 Աշխարհում
Ավստրալիան կդադարի օգտագործել Իսրայելի ռազմական տեխնոլոգիաները

Ավստրալիայի զինված ուժերը հունիսի կեսերից կդադարեն օգտագործել իսրայելական Elbit պաշտպանական ընկերության Մարտերի կառավարման համակարգը (Battle Management System BMS): Ըստ The Jerusalem Post-ի երկրի իշխանությունները Elbit-ին տեղեկացրել են որոշման մասին՝ առանց որևէ բացատրության:
 

11:36 Աշխարհում
Աֆրիկայում կինը միանգամից ինը երեխա է լույս աշխարհ բերել

Մալիի Հանրապետությունում մի կին միանգամից ինը երեխա է լույս աշխարհ բերել՝ հինգ աղջիկ և չորս տղա: Մայրն ու բոլոր նորածիններն ու իրենց լավ են զգում: Նախարարության տվյալներով, 25-ամյա Հալիմա Սիսեն երկու շաբաթ անցկացրել էր Մալիի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում, ապա Նախագահ Բահ Նդաուի հրամանագրով տեղափոխվել էր Մարոկկոյում գտնվող կլինիկա: 

Աղբյուր՝ lenta.ru

11:15 Աշխարհում
Պեպ Գվարդիոլայի սաները պատմություն են կերտում՝ առաջին ամգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալով

«Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ այն բանից հետո, երբ «Էթիհադ» մարզադաշտում Ռիյադ Մահրեզի դուբլը 2-0 հաշվով (ընդհանուր՝ 4-1 հաշվով) ապահովեց՝ 10 հոգանոց «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ հաղթանակը: Գվարդիոլան այժմ իր թիմը կգլխավորի կամ «Չելսիի», կամ «Ռեալի» դեմ մայիսի 29-ին Ստամբուլում կայանալիք եզրափակչում:

Աղբյուր՝ skysports.com

10:57 Աշխարհում
Բայդենը հույս է հայտնել հունիսին հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ հունիսին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ Եվրոպա կատարելիք ուղևորության ժամանակ: «Այո, հուսով եմ և ակնկալում եմ, որ այդպես էլ կլինի», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:

Աղբյուր՝ ria.ru

10:39 Աշխարհում
Հազարավոր աֆղանցիներ սկսել են փախուստի դիմել. ռազմական գործողություններ են բռնկվում ԱՄՆ զորքերի դուրսբերման մեկնարկից հետո

Աֆղանական ուժերը հետ են մղել ապստամբների հարձակումները հարավային նահանգի անցակետերի վրա, որտեղ ԱՄՆ զինված ուժերը կիրակի օրը հենակետը հանձնեցին կառավարական զորքերին՝ մայիսի 1-ին սկսված պաշտոնական դուրսբերման շրջանակներում: Մոտ 1000 ընտանիքներ լքել են իրենց տները՝ խուսափելու մարտերից, որոնք բռնկվել էին Աֆղանստանի Հիլմենդ նահանգի Լաշքարգահ քաղաքում և այլ շրջաններում:

Աղբյուր՝ theguardian.com

10:20 Աշխարհում
Թրամփը կայք է ստեղծել՝ աջակիցների հետ շփվելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որի օգտահաշիվները արգելափակված են սոցիալական ցանցերի մեծ մասում, կայք է բացել, որտեղ նա մտադիր է շփվել աջակիցների հետ: Campaign Nucleus հարթակում https://www.donaldjtrump.com/desk կայքը հասանելի է «Դոնալդ Թրամփի գրասեղանից» խորագրի ներքո՝ սեղանի վրա փաստաթղթերով աշխատող նախկին նախագահի լուսանկարով:

Աղբյուր՝ ria.ru

10:05 Աշխարհում
Սոթբիսի աճուրդում Բենքսիի աշխատանքը կարող է վաճառվել բիթքոյնով

Սոթբիսը երեքշաբթի հայտնեց, որ կընդունի բիթքոյնն ու էթերիումը որպես Բենքսիի հայտնի «Love is in the Air» արվեստի գործի վճար: Սա ֆիզիկական արվեստի աճուրդում կրիպտոարժույթներ են ընդունման նախադեպն է, որով դրանց տարածման աճի հերթական ցուցանիշը:

Աղբյուր՝ reuters.com

17:57 Տարածաշրջան
Իրանում ջրհեղեղի պատճառով տասը մարդ է զոհվել

Առնվազն տասը մարդ Իրանում ջրհեղեղի զոհ է դարձել, հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարար ծառայության ղեկավար Մեհդի Վալիպուրը: Նա նշել է, որ տեղատարափ անձրևների արդյունքում ջրհեղեղներ են նկատվել 47 բնակավայրերում և 6 շրջաններում, ներառյալ Սիստան և Բելուջիստան, Կերման, Յազդ, Թեհրան և այլ նահանգներ:

Աղբյուր՝ ria.ru

17:49 Հայաստան
Մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ

Այն  հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակավայրի համար մուտքագրելով տվյալները՝ հաշվարկել և առաջարկել աղբահանության գործընթացների օպտիմալ մոդել՝ աղբահանության արդյունավետ երթուղիներով,  աղբի հավաքման, կուտակման, տեղափոխման, տեսակավորման և հեռացման  համար։ Համակարգը թույլ է տալիս տվյալ համայնքի համար ծախսարդյունավետության տեսանկյունից աղբահանության ամենաարդյունավետ մոդելը ընտրել։  Ծրագրի իրականացման համար  ընտրվել են «Գոեռիսկ» ՍՊԸ-ն և համապատսխան փորձագետներ։ 

Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժին 

17:30 Աշխարհում
Ժոզե Մոուրինյոն նշանակվել է իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ

58-ամյա մասնագետի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառ:

Աղբյուր՝ tass.ru

17:24 Աշխարհում
Բելգիացի ֆերմերը պատահաբար տեղաշարժել է Ֆրանսիայի սահմանը

Բելգիացի ֆերմերը խառնաշփոթ է առաջացրել՝ Ֆրանսիայի հետ երկրի սահմանը ակամա փոփոխելուց հետո: Տեղի պատմության սիրահարներից մեկը շրջում էր անտառում, երբ նկատեց, որ երկու երկրների միջև սահմանը նշող քարը տեղափոխվել է 2.29 մ: Բելգիացի ֆերմերը, ըստ երեւույթին, նյարդայնացած իր տրակտորի ճանապարհի քարից, այն տեղափոխել էր ֆրանսիական տարածք: Միջադեպը, միջազգային աղմուկ բարձրացնելու փոխարեն, ժպիտով է ընդունվել սահմանի երկու կողմերում էլ:

Աղբյուր՝ bbc.com

17:07 Աշխարհում
Մոսկվայում Ուկրաինայի քաղաքացին դատապարտվել է երեք տարով՝ զենքի մաքսանենգության համար

Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Լիվենցովը հաջորդ երեք տարիները կանցկացնի ընդհանուր ռեժիմի գաղութում՝ ՄիԳ -29 ռազմական ինքնաթիռների պահեստամասեր մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձի համար: Որոշումն այսօր՝ մայիսի 4-ին, ընդունել է Մոսկվայի Գագարինսկի շրջանային դատարանը:

Աղբյուր՝ eadaily.com

16:59 Հայաստան
Յուրի Ջորկաեֆը Երեւանում է

Երևանում է գտնվում հայազագի հանրահայտ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացած Յուրի Ջորկաեֆը: Նա  ՖԻՖԱ-ի հիմնադրամի ճամբարի ծրագրով  Հայաստան – 2021 - ի տնօրենն է: ՀՖՖ ակադեմիայում  երեկ մեկնարկեց ՀՖՖ –ի և ՖԻՖԱ – ի  հիմնադրամի համատեղ ծրագիրը։ Հիմնադրամը  Հայաստանն  ընտրել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

16:40 Աշխարհում
Ստալկերին երեք տարով արգելվել է մոտենալ Օլիվիա Ուայլդին

Օլիվիա Ուայլդի երկրպագուին դատարանը արգելել է մոտենալ դերասանուհուն: 30-ամյա Էրիկ Նաթանիել Ֆուսը պարբերաբար գնացել է դերասանուհու տուն, գրառումներ թողել նրա ու նրա նախկին ամուսնու՝ Ջեյսոն Սուդեյկիսի համար, և պնդել, ինքը նա հանդիպում է կինոաստղի հետ: Ֆուսին արգելված է նաեւ մոտենալ Սուդեյկիսին և նախկին զույգի երեխաներին:

Աղբյուր՝ gazeta.ru

16:21 Աշխարհում
«Գիտական միֆեր». Չինական մեծ պարիսպը տիեզերքից տեսանելի միակ մարդակերտ օբյեկտն է Երկրի վրա

Իր նոր շարքում «Գիտուժ»-ը ներկայացնում ու հերքում է տարածված պնդումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Չինական մեծ պարիսպն, իհարկե, ահռելի երկարություն ունի՝ 21 196 կիլոմետր, այնուամենայնիվ, այն ԱՆԶԵՆ աչքով տեսանելի չէ տիեզերքից, քանի որ պարսպն ունի իր միջավայրի նույն գունային երանգը։ Տիեզերագնացները փաստում են, որ տիեզերքից՝ մասնավորապես երկրի ուղեծրի սահամններում, հիմնականում տեսանելի են  քաղաքները, մայրուղիները, օդանավակայանները, ու այն ամենը, ինչը մեծ չափերից բացի ունի նաև գունային կոնտրաստ։

Աղբյուր՝ «Գիտուժ» 

15:59 Տարածաշրջան
Hamilton ամերիկյան պարեկանավը ժամանել է Բաթումի նավահանգիստ

Նավի Սեւ ծով մտնելու նպատակը տարածաշրջանում «ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ու գործընկերներին աջակցելն է»,- հայտնել է ԱՄՆ ՌԾՈՒ վեցերորդ նավատորմը:

Աղբյուր՝ tass.ru

15:44 Աշխարհում
Կոլումբիայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել հարկային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերից հետո

Առնվազն 19 մարդու կյանք խլած՝ հարկային բարեփոխումների առաջարկի դեմ օրեր տևած բողոքի ցույցերից հետո՝ երկուշաբթի, Ալբերտո Կարասկիլյան հեռացավ պաշտոնից: Դուկեի կառավարությունը օրինագիծը ներկայացրել էր ապրիլի 15-ին՝ պետական ծախսերը ֆինանսավորելու և տնտեսությունը վերափոխելու հույսով:

Աղբյուր՝ dw.com

15:31 Աշխարհում
Իռլանդիայի նախագահի շնիկը հարցազրույցի ընթացքում փորձել է խաղալ տիրոջ հետ

Մայքլ Հիգինսի հարցազրույցի տեսնայութը, որը տեղադրվել է TikTok-ի նրա պաշտոնական էջում, գրավել է ինտերնետ-օգտատերերի ուշադրությունը: Կադրերում երևում է, թե ինչպես է ամբողջ ժամանակ, երբ Հիգինսը ելույթ էր ունենում իռլանդացի դերասան Թոմ Հիկիի մահվան մասին, նրա շունը խաղում տիրոջ ձեռքի և բաճկոնի ծայրերի հետ: Միսնիխ անունով շունը նախագահի ընտանիքի անդամ է դարձել մարտին:

Աղբյուր՝ iz.ru

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}