Վերլուծություններ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:00 Աշխարհում
Հոնկոնգի «Apple Daily»-ն օրեր անց կփակվի, հայտնում է Ջիմի Լայի խորհրդականը

Հոնկոնգյան «Apple Daily» պրոդեմոկրատական թերթը ստիպված կլինի փակվել «մի քանի օրվա ընթացքում» այն բանից հետո, երբ իշխանությունները սառեցրեցին ընկերության ակտիվները՝ ազգային անվտանգության օրենքի համաձայն, երկուշաբթի հայտնել է՝ բանտարկված սեփականատեր Ջիմի Լայի խորհրդականը:

Աղբյուր՝ reuters.com

17:22 Տարածաշրջան
Ադրբեջանը վերադարձել է Նախիջևանում ոսկու հանքաքարի որոնումներին

«ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն սկսել է ակտիվ երկրաբանական հետախուզումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում գտնվող «Գոյդագ» հանքաքարի հանքավայրում:

Աղբյուր՝ eadaily.com

17:10 Աշխարհում
Մալիում գրոհայինները հարձակվել են ֆրանսիացի զինվորականների վրա

Ֆրանսիայի զինված ուժերը և քաղաքացիական անձինք վիրավորվել են երկուշաբթի օրը Մալիում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հայտնում է Ֆրանսիայի Գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը: Վիրավորների թիվը չի հաղորդվում:

Աղբյուր՝ ria.ru

16:50 Աշխարհում
«Ես նվագում եմ բոլոր գործիքները իմ իռլանդական երաժշտական խմբում»

Քայտրիոնա Լագանը Իռլանդիայի չեմպիոն է Լոնդոնդերի շրջանի Քասլդոուսն գյուղից: 15-ամյա աղջիկը նվագում է հինգ գործիք`բանջո, մանդոլին, ֆիդլ, կիթառ և մանդոլա: Լոքդաունի ընթացքում նա սկսել է տեսանյութեր տեղադրել սոցիալական ցանցերում՝ ցուցադրելով իր երաժշտական լայն տաղանդը:

Աղբյուր՝ bbc.com

16:17 Աշխարհում
Արքայազն Ուիլյամը 39 տարեկան է

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի թոռը՝ արքայազն Ուիլյամը, երկուշաբթի, հունիսի 21-ին, դարձավ 39 տարեկան: Քեմբրիջի դուքսը շնորհակալություն է հայտնել բոլորին Instagram-ում ստացած շնորհավորանքների համար:

Աղբյուր՝ gazeta.ru

15:56 Հայաստան
ՀԱՖՆ և Միխայիլ Պլետնյով. համերգ

Աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը հուլիսի 8-ին հանդես կգա համերգային ծրագրով՝ Էուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգի սկիզբը՝ 19։00։

Աղբյուր՝ toms.am

15:32 Աշխարհում
Ժնևի գագաթնաժողովը չի փոխել հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունը. Պսակին

Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի ժնևյան հանդիպումը «փոփոխություն չի մտցրել» Վաշինգտոնի հակառուսական պատժամիջոցների քաղաքականության մեջ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:

Աղբյուր՝ ria.ru

15:14 Աշխարհում
Ֆրանսիան կորցրեց Ուսման Դեմբելեին Եվրո-2020-ի մնացած ժամանակահատվածում

Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ «Բարսելոնայի» եզրային հարձակվողի ծնկի վնասվածքը ժամանակին չի ապաքինվի: Դեմբելեն չի կարողանա մասնակցել Եվրո-2020-ի մնացած խաղերին: 24-ամյա Դեմբելեն վնասվածք է ստացել շաբաթ օրը Բուդապեշտում Հունգարիայի դեմ խաղում (1: 1):

Աղբյուր՝ france24.com

14:57 Տարածաշրջան
Իրանի նորընտիր նախագահը մտադիր չէ հանդիպել Բայդենի հետ

Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ մտադիր չէ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման առիթով:

Աղբյուր՝ ria.ru

14:31 Աշխարհում
Իսպանիայի վարչապետը կառաջարկի նախարարների կաբինետին ներում շնորհել Կատալոնիայի անջատողականներին

Հունիսի 22-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախարարների կաբինետին կառաջարկի ներում շնորհել կատալոնացի քաղաքական գործիչներին, ովքեր դատապարտվել են՝ 2017-ին տարածաշրջանի անկախության հանրաքվեի կազմակերպման գործում իրենց դերի համար:

Աղբյուր՝ tass.ru

14:12 Աշխարհում
Վեճի պատճառով հետ կանչված Ռուսաստանի դեսպանը վերադառնում է ԱՄՆ

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության աճի պատճառով հետ կանչելուց երեք ամիս անց՝ Ռուսաստանի դեսպանը կիարկի վերադարձավ Միացյալ Նահանգներ:

Աղբյուր՝ apnews.com

13:54 Աշխարհում
«Յուվենտուսն» ու «Կալյարին» հետաքրքրված են Եվրոյի ամենաերիտասարդ խաղացողով

Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Կասպեր Կոզլովսկին կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան: Ըստ աղբյուրի՝ 17-ամյա լեհը, ով դարձել է Եվրոյի ամենաերիտասարդ խաղացողը, հետաքրքրում է «Յուվենտուսին» ու «Կալյարիին»:

Աղբյուր՝ sport-express.ru

13:32 Աշխարհում
Շվեդիայի վարչապետ Լյովենը հեռացվել է պաշտոնից՝ խորհրդարանի քվեարկությամբ

Երկուշաբթի օրը Շվեդիայի խորհրդարանը անվստահության քվեով հեռացրեց վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդին մեկ շաբաթ ժամանակ տալով հեռանալու և հանձնարարելու խոսնակին նոր կառավարություն ստեղծել կամ նշանակել արտահերթ ընտրություններ: Պատճառը նախկին կոմունիստական Ձախ կուսակցության հրաժարվելն էր աջակցել աջ կենտրոնամետ կառավարությանը՝ նոր շենքերում բնակարանների վարձավճարների նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու ծրագրի շուրջ:

Աղբյուր՝ reuters.com

13:09 Աշխարհում
Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր «դելտա պլյուս» շտամ

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման 20 դեպք, դրան տրվել է «դելտա պլյուս» անվանումը (B.1.617.2.1): Այս շտամը կարող է նվազեցնել վերականգնված և պատվաստված մարդկանց մոտ հակամարմինների ակտիվությունը:

Աղբյուր՝ lenta.ru

12:46 Աշխարհում
Ուսեյն Բոլտը լուսանկար է հրապարակել նորածին որդիների հետ

Արագավազորդ Ուսեյն Բոլտը երկվորյակ տղաներ է ունեցել՝ Թանդեր Բոլտ և Սենթ Լեո Բոլտ անուններով: Օլիմպիական չեմպիոնը տեղադրել է իր և զուգընկերուհի Քասի Բենեթի լուսանկարը՝ իրենց երկվորյակ տղաների և մեկ տարեկան դստեր՝ Օլիմպիա Լայթնինգի հետ: Զույգը չի հայտնել, թե կոնկրետ երբ են լույս աշխարհ եկել երկվորյակները:

Աղբյուր՝ bbc.com

12:31 Աշխարհում
Աքիլլես կատուն կանխատեսել է Եվրոյում բելգիացիների հաղթանակը Ֆինլանդիայի հավաքականի նկատմամբ

Էրմիտաժի Աքիլլես կատուն կանխատեսել է Բելգիայի ազգային հավաքականի հաղթանակը՝ Ֆինլանդիայի հավաքականի հետ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղում, որը կկայանա հունիսի 21-ին Սանկտ Պետերբուրգում:

Աղբյուր՝ tass.ru

12:13 Աշխարհում
Երգչուհի МакSим-ը արհեստական կոմայի մեջ կլինի շուրջ 3-4 օր

Անցյալ շաբաթ թոքաբորբով հոսպիտալացված երգչուհի МакSим-ը արհեստական կոմայի մեջ կմնա մոտ 3-4 օր: Նշվում է, որ երգչուհին միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին: Միևնույն ժամանակ, բժիշկներն հաստատում են, որ այս պահին արտիստուհու վիճակում «անհանգստանալու առիթ չկա»:

Աղբյուր՝ kulturomania.ru

11:58 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 260 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 834 մարդ: Վերջին մի քանի օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 15 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 359 141 դեպք, որից վերականգնվել է 345 582 մարդ, մահացել է 5175-ը:

Աղբյուր՝ apsny.ge

11:46 Աշխարհում
Կուսակցական ընդվզումից հետո Բարնաբի Ջոյսը վերադառնում է Ավստրալիայի փոխվարչապետի պաշտոնին

Ջոյսը երկուշաբթի, կուսակցության քվեարկության արդյունքում, հաղթեց Մայքլ Մաքքորմակին:

Աղբյուր՝ bbc.com

11:27 Աշխարհում
Որքան հաճախ է անհրաժեշտ փոխել օգտահաշիվների գաղտնաբառը

Ինտերնետային հաշիվների գաղտնաբառը պետք է փոխվի առնվազն երեք ամիսը մեկ անգամ, և նաև չօգտագործել հիմնական բանկային քարտը առցանց գնումների համար` խարդախություններից պաշտպանվելու համար: Այս մասին հայնտել է՝ տեղեկատվական անվտանգության ոլորտի առաջատար Cross Technologies ընկերության խորհրդատվական խմբի ղեկավար Ելիզավետա Տուտովա:

Աղբյուր՝ ria.ru

11:14 Աշխարհում
Ուժեղ սթրեսը կարող է մեծացնել «կոտրված սրտի համախտանիշի» հավանականությունը

Սթրեսի բարձր մակարդակի հետ կապված երկու մոլեկուլներ պատճառ են հանդիսանում կոտրված սրտի սինդրոմի առաջացման՝ մի իրավիճակի, որը հիմնականում վնասում է հետմենոպաուզային շրջանում գտնվող կանանց կամ արտահայտվում է, օրինակ՝ սիրելի մարդուն կորցնելու ծանր սթրեսի դեպքում: Սինդրոմը գիտականորեն կոչվում է Տակոցուբո կարդիոմիոպաթիա, որը որի դեպքում դիտվում է սրտի մկանային շերտի հանկարծակի զարգացող անցողիկ թուլություն: Այն հայտնաբերվել է 1990 թվականին Ճապոնիայում:

Աղբյուր՝ theguardian.com

10:51 Աշխարհում
Իտալիան կրկնել է իր սեփական ռեկորդը. 30 խաղ՝ առանց պարտության

Իտալիայի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ, կրկնել է 1939 թվականից ի վեր իրենց լավագույն արդյունքը: Իտալացիներն անցկացրել են 30 անպարտելի հանդիպում: Վերջին անգամ թիմը պարտվել էր Պորտուգալիայի ազգային հավաքականին Ազգերի լիգայում 2018 թվականի սեպտեմբերի 10-ին (0: 1): Իտալիայի ազգային հավաքականը A խմբում գրավեց առաջին տեղը Եվրո-2020-ի երրորդ տուրի խաղում հաղթելով Ուելսին (1: 0):

Աղբյուր՝ gazeta.ru

10:26 Աշխարհում
ԱՄՆ-ը սպառնացել է Չինաստանին մեկուսացմամբ

Չինաստանը մեկուսացված կլինի, եթե թույլ չտա, որ միջազգային փորձագետները գան ուսումնասիրելու կորոնավիրուսի առաջացման հանգամանքները, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Աղբյուր՝ ria.ru

10:00 Աշխարհում
Հյուսիսային Կորեայում ԱՄՆ նոր դեսպանորդը սպասում է «դրական պատասխանի» երկխոսության վերաբերյալ

Հյուսիսային Կորեայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը հնգօրյա այցով գտնվում է Հարավային Կորեայում՝ Փհենյանի հետ ապամիջուկայնացման բանակցությունների փակուղու ֆոնին և առանց Հյուսիսի հետ կապվելու ծրագրված ջանքերի մասին որևէ խոսքի: Կիմը ժամանել էր շաբաթ օրը, որից մեկ օր առաջ Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հաղորդել էին, որ որ առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել պատրաստվել ինչպես երկխոսության, այնպես էլ առճակատման ԱՄՆ-ի հետ:

Աղբյուր՝ reuters.com

16:00 Աշխարհում
350 տարեկան արժեքավոր նկարները հայտնաբերվել են աղբամանում

Գերմանիայի ոստիկանությունը տեղեկատվություն է փնտրում այն բանից հետո, երբ 17-րդ դարի երկու արժեքավոր նկարներ հայտնաբերվեցին ճանապարհի եզրին գտնվող բեռնարկղում: Ենթադրվում է, որ յուղաներկով նկարները հոլանդացի նկարիչ Սամուել վան Հոգստրատենի և իտալացի Պիետրո Բելոտիի աշխատանքներն են:

Աղբյուր՝ bbc.com

14:48 Հայաստան
Առաջին անգամ՝ երկրորդը

Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվեց Եվրոպայի ազատ ըմբշամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ինը ըմբիշով: Նրանցից յոթը դարձան մեդալակիր: Պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեցին Անդրանիկ Ավետիսյանը և Արեն Իսրայելյանը: Հայկ Գասպարյան դարձավ փոխչեմպիոն: Սարգիս Բեգոյանը, Անուշավան Բարսեղյանը, Նարեկ Գրիգորյանը և Տիգրան Բունիաթյանը արժանացան բրոնզե պարգևների: Թիմային հաշվարկում առաջ թողնելով միայն ՌԴ ըմբիշներին, մեր ազատ ոճայինները գրավեցին պատվավոր երկրորդ տեղը:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

14:19 Հայաստան
Հնդկական շտամի նկատմամբ իմունիտետը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցը

Ըստ ալերգոլոգ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկի, օրգանիզմի պաշտպանությունը բարելավելու ամենաարդյունավետ մեթոդը կարելի է համարել միայն մեկը՝ դեղորայքայինը: Իմունիտետն արագորեն բարձրացնելու համար նա խորհուրդ տվեց դեղեր վերցնել իմունոմոդուլացնող դեղամիջոցների խմբից:

Աղբյուր՝ lenta.ru

13:56 Աշխարհում
«Գազպրոմ» գազատարի վրա մեթանի մեծ արտահոսք է տեղի ունեցել

Ընկերությունը հայտնեց, որ հունիսի 4-ին Թաթարստանում գտնվող Ուրենգոյ-կենտրոն 1 գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել 2.7 միլիոն խորանարդ մետր մեթանի արտահոսք: Ռուսական ընկերությունը ստանձնել է արտահոսքի պատասխանատվությունը:

Աղբյուր՝ bloomberg.com

13:42 Աշխարհում
Մերկելը գերմանացիների համար ամոթալի օր է անվանել 1941 թվականի հունիսի 22-ը

Գերմանացիների համար Հայրենական մեծ պատերազմի սկզբի օրը ամոթի առիթ է: Գերմանիան ընդունում է իր պատասխանատվությունը նացիստական ռեժիմի հանցագործությունների համար, սա ներառում է կատարվածի հիշողությունը պահպանելը, տեսաուղերձում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Աղբյուր՝ ria.ru

13:31 Աշխարհում
«Աստոն Վիլլան» Էնգելսին վաճառել է «Անտվերպենին»

«Աստոն Վիլլան» հայտարարել է պաշտպան Բյորն Էնգելսին «Անտվերպենին» տեղափոխվելու մասին: Տրանսֆերի գումարի մասին չի հաղորդվել: 26-ամյա բելգիացին բուժզննում կանցնի հաջորդ շաբաթ:

Աղբյուր՝ sport-express.ru

13:15 Աշխարհում
«Նա ոչ թե ծիծաղում է, այլ վախեցած է». ամերիկացի ձկնորսի տեղադրած տեսանյութը հակասական կարծիքները է առաջացրել

Ջեֆրի Դադերը կատվաձուկ էր բռնել Մասաչուսեթսի Քեյփ Քոդ ծովածոցում: Ավելի ուշ նա տեղադրել էր մի տեսանյութ, որտեղ նա ձկանը դնում է իր նավակի եզրին և ասում՝ «գիտե՞ք, թե ինչպես ձկանը խուտուտ տալ», և հաստ ձեռնոցներով դիպչում է կատվաձկանը: Ու թեև նա պնդում էր, որ թվում է՝ ձուկը քրքջում է, որոշ մարդիկ պնդում էին, որ նա խեղդվում է:
 

12:52 Աշխարհում
Բելգիայում փլուզվել է դպրոցի շենքը, կան զոհեր

Բելգիայի Անտվերպեն քաղաքում փլուզվել է տարրական դպրոցի շենքը: Առնվազն երկու մարդ զոհվել է: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ ՝ մայիսի 18-ին, երբ շենքում շինարարական աշխատանքներ էին ընթանում: Ութ մարդ ծանր վիրավորվել է: Չորս մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ, իսկ շների հետ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Աղբյուր՝ korrespondent.net

12:39 Աշխարհում
Ավստրալիան Չինաստանի հետ գինու վեճը տեղափոխում է ԱՀԿ

Ավստրալիան պաշտոնական բողոք կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) այն բանից հետո, երբ Չինաստանն անցյալ տարի գինիների համար սահմանեց մինչև 218% տարիֆ: Չինաստանը ասում է, որ սակագները բարձրացվել են առևտրի մեջչարաշահումների պատճառով, ինչը Ավստրալիան հերքում է: Չինաստանը ավստրալիական գինիների արտահանման առաջատար շուկան է, իսկ գինու գործարանները հայտարարում են, որ այս գերաճից մեծապես տուժել են:

Աղբյուր՝ bbc.com

12:24 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 769 նոր դեպք

Երկրում վարակի առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 358.360 է: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 460 մարդ: Ընդհանուր առմամբ առողջացածների թիվն աճել է՝ դառնալով 343 837: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից գրանցվել է 17 նոր մահ: Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ է դարձել 5148 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

12:06 Աշխարհում
Գուտերեշը վերընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ուրբաթ օրը միաձայն ընտրեց Անտոնիո Գուտերեշին`երկրորդ ժամկետով Գլխավոր քարտուղարի պաշտոնում` տալով նրան եւս հինգ տարի 193 անդամ ունեցող կազմակերպության ղեկավարի պաշտոնում միշրջանում, երբ խորապես բաժանված աշխարհը բախվում է բազմաթիվ հակամարտությունների, կլիմայի փոփոխության աճող ազդեցությանը, իսկ համավարակը դեռ շրջում է երկրագունդը:

Աղբյուր՝ france24.com

11:47 Աշխարհում
Ղազախստանն ու Աֆղանստանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Հունիսի 18-ին Աֆղանստանի ու Ղազախստանի միջեւ կնքվել է ռազմական համագործակցության մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում է Աֆղանստանի ազգային անվտանգության խորհուրդը:

Աղբյուր՝ eadaily.com

11:33 Աշխարհում
Շանհայի պատկերասրահը հեռացրել է՝ «ամենագեղեցիկից ամենատգեղ» կանանց վարկանիշային ցուցահանդեսը

Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող գեղարվեստական պատկերասրահը ներողություն է խնդրել աջակցելու համար ցուցահանդեսին, որում կանանց պատկերները դասվում են «ամենագեղեցիկից ամենատգեղ»: Նկարիչ Սոնգ Թայի «Տգեղը ու տգեղը» արվեստի գործերը ներառում էին շուրջ 5000 նկարներ և տեսանյութեր  համալսարանի կանանց իրական կյանքից: Այնուհետեւ նկարիչը գնահատեց դրանք ըստ իրենց գրավչության: Սոցիալական ցանցերում բողոքներից հետո, Շանհայի OCAT պատկերասրահը հայտնեց, որ հեռացրել է ցուցահանդեսը:

Աղբյուր՝ bbc.com

11:17 Աշխարհում
Կանադացի թենիսիստ Դենիս Շապովալովը բաց կթողնի Տոկիոյի Օլիմպիական խաղերը

Ավելի վաղ խաղերին մասնակցելուց հրաժարվել էին իսպանացի Ռաֆայել Նադալը, ավստրիացի Դոմինիկ Թիմը և ճապոնացի Նաոմի Օսական: 

Աղբյուր՝ tass.ru

10:54 Աշխարհում
Բրազիլիան դեռ քննարկում է կասկածելի վիրուսային դեղամիջոցը 500,000 մահվան ֆոնին

Բրազիլիայի Սենատը, որը, հավանաբար, այս հանգստյան օրերին կհասնի կարևոր եզրահանգման, հրապարակայնորեն հետաքննում է, թե ինչից է զոհերի թիվը այդքան մեծացել՝ կենտրոնանալով, թե ինչու է նախագահ Ժաիր Բոլսոնարոյի ծայրահեղ աջ կառավարությունը անտեսել պատվաստանյութերի գնումները ամիսներ շարունակ: Կառավարույունը միաժամանակ անխնա խթանում էր  հիդրօքսիքլորոքինը և մալարիայի դեմ դեղամիջոցը, թեև հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք անարդյունավետ են COVID-19-ի բուժման հարցում:

Աղբյուր՝ apnews.com

10:34 Աշխարհում
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կեմերովոյի շրջանում

Կեմերովոյի շրջանում վթարի է ենթարկվել ինքնաթիռը, որում եղել են մարզիկ- պարաշյուտիստներ, չորս մարդ զոհվել է, եւս ութը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Աղբյուր՝ tass.ru

10:19 Աշխարհում
Ավստրալիայի ձերբակալվել է Իսլամական պետությանը անդամակցության մեջ մեղադրյալի

Ավստրալիայի ոստիկանությունը շաբաթ օրը հայտնեց, որ Սիդնեյի մի բնակիչ, որը ծայրահեղական հռետորաբանություն է հրապարակել և ունեցել պայթուցիկ նյութեր պարունակող բաղադրատոմսեր, ձերբակալվել է «Իսլամական պետությանը» ենթադրյալ անդամակցության համար: 24-ամյա երիտասարդի անունը առայժմ չի հրապարակվում:

Աղբյուր՝ reuters.com

10:00 Տարածաշրջան
Իրանի նախագահի թեկնածուն շնորհավորել է Իբրահիմ Ռաիսիին՝ հաղթանակի կապակցությամբ

Իրանի նախագահի թեկնածու Մոհսեն Ռեզային շնորհավորել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ուրբաթ օրը Իրանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ:

Աղբյուր՝ ria.ru

18:00 Աշխարհում
Անգլիայի ֆուտբոլային միությունը երկրպագուներին խնդրում է հարգել Շոտլանդիայի հիմնը

Անգլիայի ազգային հավաքականի երկրպագուներին խնդրել են կոռեկտ լինել և չսուլել հակառակորդի հիմնի ժամանակ: Եվ հիշեցրել են 1872 թվականը, երբ տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության մեջ առաջին միջազգային հանդիպումը:

Աղբյուր՝ sportrbc.ru

17:18 Աշխարհում
Յալթայում ռեկորդային ջրհեղեղ է եղել վերջին 100 տարվա ընթացքում

Եղանակը Յալթայում բարելավվում է, անձրևը գրեթե դադարել է: Քաղաքում տեղացել է ավելի քան 135 միլիմետր տեղումներ, նման իրավիճակ գրանցվել է մոտ 100 տարի առաջ: Այս մասին հայտարարել է տեղական վարչակազմի ղեկավար Յանինա Պավլենկոն:

Աղբյուր՝ lenta.ru

16:47 Աշխարհում
Բրիտանական ավիաուղիների ինքնաթիռը վնասվել է Հիթրոու օդանավակայանում՝ դեպի առաջ թեքվելով

British Airways-ի ինքնաթիռը վնասվել է, երբ այն քթամասի վրա առաջ է թեքվել Հիթրոու օդանավակայանում: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Boeing 787 Dreamliner-ը կանգնած էր ասֆալտի վրա`արեւմտյան Լոնդոնի օդանավակայանում: Ավիաընկերությունից հայտնել են, որ այն բեռնատար ինքնաթիռ է, և ինքնաթիռում ուղեւորներ չեն եղել:

Աղբյուր՝ bbc.com

16:17 Աշխարհում
Մոսկվայում COVID-19-ի դեպքերի 89.3%-ում հայտնաբերվել է հնդկական շտամ

Մոսկվայում քովիդով վարակվածների գրեթե 90%-ը հիվանդացել է կորոնավիրուսի նոր հնդկական շտամով, որին դիմակայելու համար մարդը պետք է ունենա երկու անգամ ավելի շատ հակամարմիններ, քան Ուհանի վիրուսի դեպքում: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրա խոսքով՝ նոր շտամը, պարզվում է, ավելի ագրեսիվ է և ավելի արագ է տարածվում:

Աղբյուր՝ ria.ru

15:57 Աշխարհում
Իսպանիան կչեղարկի դիմակի ռեժիմը

Հունիսի 26-ից Իսպանիայում չեղյալ կհայտարարվի COVID-19-ի համավարակի սկզբում ներդրված դիմակի ռեժիմը: Առաջին անգամ Իսպանիայում դիմակները պարտադիր են դարձել հասարակական տրանսպորտում 2020 թվականի մայիսին, և մի քանի շաբաթ անց դիմակները անհրաժեշտ են դարձել նաև փողոցում 6 տարեկանից բարձր բոլոր բնակիչների համար:

Աղբյուր՝ interfax.ru

15:34 Աշխարհում
Ուկրաինայում սիրահարները հանել են 4 ամիս իրենց իրար կապող շղթան ու բաժանվել

Խարկովից զույգը, որը իրար էր շղթայել միմյանց ձեռքերը՝ գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար, բաժանվել է: Նրանք շղթայված էին միմյանց ավելի քան 120 օր: Ինչպես ասում են ուկրաինական ռեկորդների գրքի ներկայացուցիչները, աշխարհում նմանօրինակ այլ նվաճում չկա: Նախկին սիրահարները խոստովանել են, որ եթե չլիներ շղթան, նրանց հարաբերությունները շատ ավելի շուտ կավարտվեին: Չնայած բաժանվելուն, զույգը մտադիր է աճուրդի հանել շղթան 3 միլիոն դոլարով:

Աղբյուր՝ gazeta.ru

15:16 Աշխարհում
Կիմ Չեն Ըն պատրաստվում է ԱՄՆ-ի հետ «երկխոսության և առճակատման»

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը պետք է նախապատրաստվի թե՛ ԱՄՆ-ի հետ «երկխոսությանն ու առճակատմանը», և թե՛  «հատկապես լիովին պատրաստ լինի առճակատման»: Սա առաջին դեպքն է, երբ Կիմը անմիջական մեկնաբանություն է անում  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վերաբերյալ:

Աղբյուր՝ bbc.com

14:57 Աշխարհում
Նիգերիայում զինյալները հարձակվել են դպրոցի վրա և առեւանգել 80 մարդու

Նիգերիայի Կեբբի նահանգում զինված անձինք հարձակվել են դպրոցի վրա, գնդակահարել ու սպանել ուսումնական հաստատությունը հսկող ոստիկանին և առևանգել առնվազն 80 աշակերտի և ուսուցիչի: Սա թվով երրորդ մեծամասշտաբ առեվանգումն է վերջին երեք շաբաթվա ընթացքում Նիգերիայի հյուսիս-արևմտքում, Այն, ըստ իշխանությունների, վերագրվել է զինված ավազակներին, որոնք փրկագին են պահանջելու:

Աղբյուր՝ reuters.com

14:31 Աշխարհում
ՈւԵՖԱ-ն վստահ է, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչը կանցկացվի Լոնդոնում

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հերքել է՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի Լոնդոնից Բուդապեշտ տեղափոխման մասին տեղեկությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈւԵՖԱ-ն քննարկում է՝ որոշիչ խաղը Բուդապեշտ տեղափոխելու տարբերակը, եթե Լոնդոնի իշխանությունները չկարողանան մոտ 2,5 հազար պաշտոնյաների ընդունել խաղեր՝ առանց կարանտին անցնելու անհրաժեշտության:

Աղբյուր՝ tass.ru

14:18 Աշխարհում
Ջոլիի և Փիթի 3 երեխաները ցանկանում են դատարանում հանդես գալ իրենց հոր դեմ

Հայտնի է դարձել, որ դեռևս 2020-ի դեկտեմբերին Անջելինա Ջոլիի փաստաբանները փաստաթղթեր էին ներկայացրել, համաձայն որոնց`վեց երեխաներից երեքը ցանկություն են հայտնել ցուցմունք տալ Բրեդ Փիթի դեմ:

Աղբյուր՝ usmagazine.com

13:56 Աշխարհում
«Ֆանտաստիկ գազաններ 3»-ը կարող է չհայտնվել կինոթատրոններում

Դեյվիդ Յեյթսի «Ֆանտաստիկ գազաններ 3»-ը կարող է վարձույթի չհանվել կինոթատրոններում: Վարձույթի հարցը Warner Media կինոընկերության ղեկավարության օրակարգում է: Ֆիլմը կարող է անմիջապես թողարկվել HBO Max-ի հոսքային ծառայության միջոցով: Նախորդ մասերից ստացված հասույթը սպասվածից շատ ավելի քիչ է եղել, իսկ ֆրանշիզայի ստեղծողների հասցեին շատ քննադատություններ են հնչել: «Ֆանտաստիկ գազաններ 3»-ի պաշտոնական պրեմիերայի ամսաթիվը 2022 թվականի հուլիսի 15-ն է:

Աղբյուր՝ kulturomania.ru

13:30 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 657 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 357 591 դեպք, որից առողջացել է 343 377 մարդ, մահացել է 5 131 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

13:18 Աշխարհում
Հոնկոնգյան թերթը ձերբակալություններից հետո հինգ անգամ ավելացրել է տպագրությունը

Հոնկոնգյան «Apple Daily» ժողովրդավարամետ թերթը տպաքանակն ավելացրել է ավելի քան հինգ անգամ՝ 500000 օրինակով, երբ ուրբաթ օրը բնակիչները հերթագրվեցին թերթը գնելու համար՝ ի պաշտպանություն մամուլի խախտված ազատությունների: Նախորդ օրը ոստիկանությունը ձերբակալել էր հինգ գլխավոր խմբագիրներին և ղեկավարներին:

Աղբյուր՝ apnews.com

12:57 Աշխարհում
Ռուսաստանի հայերի միության նախագահը պատասխանել է Ադրբեջանի մեղադրանքներին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԻԱ Նովոստիին ասաց, որ ինքը դեռ պաշտոնական տեղեկություն չի ստացել միջազգային հետախուզում հայտարարվելու մասին: Նրա խոսքով՝ Բաքվի իր դեմ մեղադրանքները անհեթեթություն են, և նա չի վախենում հետեւանքներից:

Աղբյուր՝ ria.ru

12:46 Աշխարհում
ԱՄՆ-ում ստրկության վերացման օրը հայտարարվել է դաշնային տոն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը հինգշաբթի օրը ստորագրել էն օրինագիծ, որով հունիսի 19-ը դաշնային տոն կդառնա: Այդ օրը  ԱՄՆ-ում նշվում է որպես՝ ստրկացված սեւամորթ ամերիկացիների ազատագրման տոն:

Աղբյուր՝ france24.com

12:28 Աշխարհում
Նիդեռլանդների հավաքականը հաղթեց ավստրիացիներին և դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի Նիդեռլանդների ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ավստրիայի հավաքականին Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում: Հանդիպումը տեղի է ունեցել Ամստերդամում: Խփած գոլերը խփեցին Մեմֆիս Դեպայը (11-րդ րոպե, 11 մետրանոց) և Դենզել Դումֆրիսը (67-րդ րոպե):

Աղբյուր՝ tass.ru

12:17 Տարածաշրջան
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության և «Տաշիր» խմբի ղեկավարների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Royalsys Engineering-ի ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ՝ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զենքի, զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի մաքսանենգություն կազմակերպելու մեղադրանքով:

Աղբյուր՝ tass.ru

11:53 Աշխարհում
Էշլի Յանգը «Ինտերնացիոնալից» անվճար տրանսֆերով վերադառնում է «Աստոն Վիլլա»

Էշլի Յանգը կրկին միացել է «Աստոն Վիլլային»: 35-ամյա ունիվերսալ ֆուտբոլիստը վ 2007-ից 2011 թվականներին «Վիլլայի» կազմում անցկացրած 190 խաղում դարձել է 38 գոլի հեղինակ, մեկ տարվա պայմանագիր է կնքել:

Աղբյուր՝ theguardian.com

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}