Քաղաքական

ՀԱՄԱՑԱՆՑ

13:20 Հայաստան
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ

Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին տալիս տեսանյութում ներկայացված մեքենան անցնի սահման՝ կարծելով, որ մեքենայում քարտեզագիրներ են։

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը գրում է. «Ասում են Ճամբարակի ու Ջիլի պոստերն էլ են հանձնում»։ 

Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը հայտնել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»։

Նկատենք, որ առաջին «քարի» վրա, որ տեղադրվել էր, գրված էր՝ 33/1։

Տեսանյութը՝  The Armenian Report-ի։ 

10:57 Հայաստան
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է.

«Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին։ Երբեք մի ասա երբեք...»։

18:18 Հայաստան
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը

Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ լուսանկար է հրապարկել ու գրել. «Happy birthday love, looking at the same direction  from A to Z»։





09:53 Հայաստան
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»

Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում Աննա Հակոբյանի կեցվածքը զարմացրել է օգտատերերին, նրանցից մեկը գրել է. «No comment»։

Հիշեցնենք, որ նա Գյումրի է գնացել երեկ` Ծիծեռնակաբերդում «Նիկոլ Ցեղասպան, «Նիկոլ դավաճան» վանկարկումները լսելու հաջորդ օրը։

 

09:49 Հայաստան
Կիրանցը և «ապագան»

Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել.

«Կիրանցը և «ապագան»

1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային) Ադրբեջանի տարածքն ա (դեղին գծով)։ Փոխանցվում ա Ադրբեջանին։

2․ Դեղին հատվածը՝ ՀՀ տարածքն ա համ Գուգլով, համ Կադաստրով (ՀՀ)։ Փոխանցվում ա Ադրբեջանին։

N.B. Պաշտոնական քարտեզում գիծը շատ «հաստ ա», դեղին հատվածում կարան փոքր շեղումներ լինեն։

3․ Նարնջագույն հատվածը Գուգլով Ադրբեջանում ա, Կադաստրով՝ ՀՀ-ում։ Փոխանցվում ա Ադրբեջանին։

4․ Կիրանցի մոտ 60 հա հողերն ա (կանաչ), որոնք գյուղացիները առաջարկում էին (ՀՀ կառավարությանը/դելիմիտացիայի հանձնաժողովին) տալ Ադրբեջանին գյուղի ծայրամասի ու հարող  հատվածի փոխարեն։ 

N.B. Առաջարկը չի ընդունվել։

* Կառուցվող նոր դպրոց (School under construction)։ Հայտնվում ա նոր սահմանից մի քանի տասնյակ մետրի վրա։

* Ապագա նոր ճանապարհ/կամուրջ (New route)

* «Այլընտրանքային» ճանապարհը պտի անցնի Աճարկուտով (կամուրջ չհասած ձախ)
Սենց մի բան․․․

P.S. Համացանցում էղած ԽՍՀՄ ԳՇ քարտեզների մասշտաբը լավը չի»։

15:17 Աշխարհում
«Ինտերը» նշում է հաղթանակը

«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  մասնակցել էր ամբողջ խաղին։

«Ինտեր»-ն իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարկել, թե ինչպես են ֆուտբոլիստները նշում իրենց հաղթանակը։ 

13:23 Հայաստան
Զառա Արամյան. Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել... ձեր աղոթքները ինձ պահեցին

Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը, որն առավել հայտնի է Համով Զառա անունով, հաղթահարել է առողջական բարդ խնդիրն ու դուրս գրվել «Բեսթ լայֆ» հիվանդանոցից։

«Այն, ինչ արեցին այս կլինիկայում, դա ուղղակի անհավատալի և անհուսալի ճանկերից՝ ասել է, թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին...

Այսպիսի բժիշկների, բուժաշխատողների  անձնակազմ կարող է հավաքել միայն շատ մեծ սիրտ ու պրոֆի ունակություններ ունեցող իմ փայլուն ընկեր Գարիկ Մխիթարյանը։

Հատուկ խոնարհումս իմ սրտաբան Խաչիկ Համբարձումյանի։

Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել... ձեր աղոթքները ինձ պահեցին, սթափեցրին, մղեցին դեպի կյանք...
Այժմ նաև ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից և վերսկսում նորից ծնված կյանքս...
Շնորհակալ եմ ամեն մեկիդ, թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար»,-գրել է նա։

12:23 Հայաստան
Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, որոնցից մեկի գլուխն արյան մեջ է

Գերլարված իրավիճակ է ստեղծվել Նոյեմբերյանում։

ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում վարել են մարդկանց վրա, ովքեր փակել էին ճանապարհը։

«Մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել՝ գլուխը արյունլվա է եղել»,- այդ մասին հայտնում է 24news.am-ի թղթակիցը․

Տեղից հաղորդում են, որ այն եղել է ոստիկանների ներկայությամբ։

Բնակիչներչը  «Սպուտնիկ Արմենիային» հայտնեցին, որ ԵԿՄ տարբերանշանով ավտոմեքենան կրկին փորձեց մխրճվել բազմության մեջ, մարդիկ փակեցին նրանց ճանապարհը։

Համացանցում գրում են, որ ԵԿՄ-ն դարձել է ահաբեկչական կազմակերպություն՝ իշխանություններից սնվող։
 

16:06 Հայաստան
Մուլտ Փաշինյանի ու նրա քաղաքականության մասին

Գերմանական «Դոյչե վելե» պարբերականն իր կայքում Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վերաբերյալ կարճամետրաժ մուլտֆիլմ է հրապարակել։

Եվրոպական թերթի մուլտֆիլմի բովանդակությունն այն մասին է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը փախչում է ՀԱՊԿ-ից՝ ակնկալելով որ իրեն կընդունեն ԵՄ-ն և ԱՄՆ-ը։ Բայց վերջիններս պատասխանում են, որ կարող են միայն դրամաշնորհ տրամադրել Հայաստանի բյուրոկրատիան եվրոպական չափանիշների բերելու համար։

Դրան ի պատասխան Փաշինյանը վերադառնում է ՀԱՊԿ՝ մերժելով նաև Իրանի առաջարկը։

21:46 Հայաստան
«Ո՞նց կարա մարդը ժողովրդին ծառայի առանց Stefano Ricci 1650$ արժողությամբ շապիկի». Ղազարյան

Հասարակական, քաղազքական գործիչ Էդգար Ղազարյանը հրապարակել է ՔՊ-ակա պատգամավոր, տավուշեցի Վահե Ղալումյանի նկարը, ով այսօր գնացել էր հանդիպման բողոքող տավուշցիների հետ, ու գրել

«Տղերքը ո'չ ձրի քավորություն են անում, ո'չ էլ հայրենիքն են ձրի հանձնում։ Ո՞նց կարա մարդը ժողովրդին ծառայի առանց Stefano Ricci 1650$ արժողությամբ շապիկի։ Իրենց արդեն Գռզո են երևակայում մարդիկ»։

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}