Իրավունք

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:00 Աշխարհում
Ֆրանսիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական հավաք,

որի ընթացքում ներկայացվել է բացառիկ սուպերհամակարգիչը, որն այս տարի Հայաստանին կնվիրի Թուլուզի համալսարանը: Այն տեղադրվելու է Ինժեներական քաղաքում:
Սուպերհամակարգիչը նորարարական հնարավորություններ է ընձեռում ամենածավալուն տվյալների հավաքագրման և դրանց մշակման համար, ինչը նպաստում է աշխատանքային գերծանրաբեռնվածության նվազեցմանը և տվյալների մշակման արդյունավետության բարձրացմանը:
Մամուլի հաղորդագրություն

18:06 Հայաստան
Մայիսի 23-24-ը պետական երկու գերատեսչություններում` վիճակագրական կոմիտեում և պետական վերահսկողության ծառայությունում (ՊՎԾ) անց են կացվել քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ

Վիճակագրական կոմիտեում անց է կացվել «ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժության շրջանակներում մանրակրկիտ դիտարկվել են տնտեսության, ժողովրդագրության, բնակչության զբաղվածության, սեռատարիքային կազմի, արտագաղթի, ներգաղթի, ինչպես նաև ՀՀ տարբեր ոլորտներին առնչվող վիճակագրական տվյալների հիմնական ցուցանիշների հարաբերակցության վերաբերյալ հարցեր:
Մամուլի հաղորդագրություն
 

17:53 Հայաստան
Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը,

որին ուղեկցել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յ. Շանգվանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ա. Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մինչև այժմ կատարված աշխատանքները և նախանշվել հետագա փոխգործակցության ուղիները: Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը և կյանքի կոչել վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:
Մամուլի հաղորդագրություն

17:40 Հայաստան
ՀՀ ԱԻՆ- ում անց է կացվել փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նախորդ շաբաթվա կատարված աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, տրվել են նոր հանձնարարականներ: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցել են մայիսի 17-24-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին:
Մամուլի հաղորդագրություն

 

 

17:25 Արցախ
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները գումարել են համատեղ նիստ,

որը վարել են հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռ. Դադայանը և հանձնաժողովի նախագահ Ա. Գրիգորյանը: Խոսելով 2018թ-ին աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի հիմնական և գերակա ուղղություններով իրականացվող ծրագրերի մասին՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս. Ավանեսյանը նշել է, որ ոլորտին պետական բյուջեով հատկացվել է 22մլրդ 906մլն դրամ, ճշտված բյուջեն կազմել է 22 մլրդ 127մլն դրամ, կատարողականը՝ 21մլրդ834մլն կամ 95%-ը, ճշտված բյուջեի՝ 99%-ը:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

17:00 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանն Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» միջոցառմանը

Ա. Հարությունյանը նշել է, որ դպրոցի ընտրությունը պատահական չէ. Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրենն անցյալ տարի ճանաչվել էր հանրապետության լավագույն տնօրեն, ուստի, հետաքրքիր էր տեսնել աշակերտական և մանկավարժական թիմերին, որոնք աջակցել են նրան հասնել նման արդյունք: Վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքն ընդգրկվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող դպրոցների ցանկում: Նախարարը հույս է հայտնել, որ շենքային պայմանների բարելավումից հետո կրթական ձեռքբերումներն ու արդյունքները կկրկնպատակվեն:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

16:33 Հայաստան
Մայիսի 26-ից հունիսի 2-ը Հայաստանում կիրականացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման կարիքների գնահատում» ծրագիրը,

որի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ տարվող աշխատանքները և գնահատել Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության արդի իրավիճակը, հիմնական կարիք-ները, օրենսդրական դաշտի կարգավորումները, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգը, ինչպես նաև սահմանել ոլորտի խնդիրներին ու զարգացմանը ուղղված առաջնահերթությունները:
Մամուլի հաղորդագրություն

 

16:20 Հայաստան
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանը Երևանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վ. Գոմելաուրի հետ

Քննարկվել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև երկու պետությունների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության զարգացման, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցերին:
ՀՀ ԱԱԾ

15:44 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տ. Խաչատրյանը հանդիպել է ՀՀ- ում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մ. Փրիթչարդի հետ

Նախարարը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից տրվող աջակցությունը՝ ներկայացնելով հաջող համագործակցության մի քանի օրինակներ։ Նախարարը մասնավորապես կարևորել է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցությունը կորպորատիվ կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու գործում՝ ներկայացնելով ընկերությունների հետ տարվող աշխատանքները և պետական կարգավորումների շրջանակը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

14:30 Հայաստան
«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը «Չլսված ձայներ» նախագծի շրջանակում հունիսի 7-ին և 8-ին կազմակերպում է

«Պատմություն պատմելու արվեստը՝ ժամանակակից լրագրության միջոցով» թեմայով դասընթաց: «Չլսված ձայներ» նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում: Դասընթացն անցկացնելու են Գո Գրուփ մեդիայի հիմնադիր Մարգարիտա Ախվլեդիանին ու ճանաչված լրագրող, խմբագիր Մարկ Գրիգորյանը։
Մամուլի հաղորդագրություն

14:16 Աշխարհում
Բուլղարիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ մայիսի 22-ին Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի է ունեցել միջնադարի հայ գրող և փիլիսոփա

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառման սկզբում նոր հրատարակված գրքերը, որպես աղոթամատյան, օրհնվել են Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հոր կողմից, այնուհետև տպագրության նախաձեռնող և միջոցառման կազմակերպիչ Սոնա Մինասյանը շնորհանդեսի բազմաթիվ մասնակիցներին ներկայացրել է Նարեկացուն և նրա գրական ժառանգության գլուխգործոցը՝ «Մատյան ողբերգության» պոեմը՝ որպես հայ միջնադարյան գրական մտքի ամենամեծ արգասիքը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

14:04 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ. Գրիգորյանը մասնակցել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողությանը

Կառավարության որոշմամբ, Քննչական կոմիտեի և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով, ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, որի շնորհիվ հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն: Ներկաները փաստել են, որ ձեռք բերված սարքավորումները թույլ կտան առավել սեղմ ժամկետներում ստանալ փորձաքննության հիմնավորված և օբյեկտիվ արդյունքներ:
ՀՀ քննչական կոմիտե

13:53 Հայաստան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ

«Ցանկանում եմ, որ մեր ներկա սերնդի՝ դպրոցում կերտված ինքնությունն արտահայտվի քաղաքացիական գործուն դիրքորոշմամբ ու պատասխանատվությամբ՝ ի շահ մեր քաղաքի ու մեր հայրենիքի, հանուն ազգային ավանդույթների պահպանման, համամարդկային արժեքների հետ հաղորդակցման, առաջադեմ ու օրինապահ հասարակության կերտման...Շնորհավորում եմ մեր մանկավարժներին ու շնորհակալություն հայտնում իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհավորում եմ նաև Ձեր ծնողներին: Թող իրականություն դառնան Ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները»:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

13:41 Աշխարհում
Մայիսի 23-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆ. Չարչօղլյանն ընդունել է ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Խարիս Թեոխարիսին

Դեսպան Չարչօղլյանը կարևորել է հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պարոն Թեոխարիսն իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հարգանքն արտահայտեց հայ ժողովրդի և նրա պատմության նկատմամբ:
Մամուլի հաղորդագրություն

12:43 Հայաստան
Մայիսի 23-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը,

որը կազմակերպվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մ. Ադամյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների բաժնի ղեկավար Դ. Յաբլոնսկայան:
Մամուլի հաղորդագրություն

12:28 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ։ Խորհրդատվական ծառայությունները ներառում են` նախագծերի նախապատրաստում մոտ 48.0 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման նպատակով, և բնապահպանական ու սոցիալական կառավարման պլանների նախապատրաստում, ինչպես նաև՝ շինարարության ընթացքում հեղինակային հսկողության իրականացում:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

 

11:14 Հայաստան
Արդարադատության նախարարի տեղակալներ Վ. Քոչարյանի և Ա. Վարդապետյանի մասնակցությամբ մայիսի 23-ին կայացել է

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող արդարադատության, ազատության և անվտանգության, կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր ՀՀ ԱՆ, ՀՀ ԱԳՆ, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցողական երկխոսության ցանցի անդամ հանդիսացող հակակոռուպցիոն կոալիցիայի, Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի համատեղ ջանքերով:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

10:12 Հայաստան
Բնապահպանության նախարար Է. Գրիգորյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի

ծրագրերի կառավարման գծով տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են Հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի բնապահպանական փաթեթը, մասնավորապես անդրադարձ է եղել «IFAD-GEF» Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում ծրագրի» իրականացման ընթացքին և ակնկալվող թիրախային արդյունքներին։
Մամուլի հաղորդագրություն

19:31 Հայաստան
Մայիսի 22-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության արդյունքում խցի հեռուստացույցի միջից հայտնաբերել և առգրավել են

շարժական 1 wi-fi սարք՝ իր բաժանորդային քարտով և լիցքավորիչով, իսկ ձայնարկիչի բարձրախոսի միջից՝ 1 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

19:16 Հայաստան
«Բուկինիստ» ընկերությունը մայիսի 24-ին 18:00- ին հրավիրում է «Բուկինիստ» գրախանութ-սրճարան՝ ներկա գտնվելու լրագրող, արձակագիր «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի հեղինակ

Վասակ Դարբինյանի հետ հանդիպում-քննարկմանը: Հեղինակը 28 զրուցակիցների միջոցով՝ գրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, լրագրողներ, իրավաբաններ, ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանի ամենավառ ու քննարկվող անհատներից մեկին՝ Վանո Սիրադեղյանին: Հանդիպում-քննարկմանը ներկա են լինելու նաև Վասակ Դարբինյանի զրուցակիցները:
«Բուկինիստ » ընկերություն

19:00 Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը Շվեդիայից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք սկիզբ են առել հեղափոխությունից

Նա մանրամասներ է ներկայացրել դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության, ընտրական համակարգի, հարկային, տնտեսական ոլորտների բարեփոխումների ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը նշել է, որ իրենց պատվիրակությունը լավ ժամանակ է այցելել Երևան, և իր երկիրը հետաքրքրված է խորացնելու համագործակցությունն ու աջակցման ծրագրերը զարգացման նոր ուղի ընտրած Հայաստանի հետ: Նա կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունն ամենատարբեր ձևաչափերով:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

18:33 Հայաստան
Երևանում անց է կացվել Շվեյցարիայի ճամփորդական լրագրողների ասոցիացիայի ընդհանուր ժողովը՝ ղեկավար խորհրդի մասնակցությամբ

Պատվիրակությունը գլխավորել է ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտը։ Ասոցիացիան միավորում է շվեյցարական մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների, յուրաքանչյուր տարի ընդհանուր ժողովն ացկացվում է որևէ երկրում։ Շվեյցարիայում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Հ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ, այս տարի այն անցկացվեց Հայաստանում։
Մամուլի հաղորդագրություն
 

18:20 Հայաստան
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնությամբ մայիսի 25-28-ը տեղի կունենա Միասնության ավտոերթ դեպի Արցախ

Նպատակներն են. ցույց տալ, որ ազգը միասնական է և Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ,
խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը։ Մշակույթի և հանրային գործիչները կոչով են հանդես եկել, որում ներկայացնում են իրենց տեսակետը, թե ինչու է Սասնա Ծռերի այս նախաձեռնությունը, ներկայումս ինչ վտանգներ կան Արցախի հարցով:
Տեսանյութ
 

17:24 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող

«Subregional Innovation Policy Outlook» (Ինովացիոն քաղաքականության ենթատարածաշրջանային հետազոտություն) ծրագրի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի փորձագետներ և մասնագետներ: Կլոր սեղան-քննարկման նպատակն էր հայտարարել Հայաստանում «Subregional Innovation Policy Outlook» ծրագրի մեկնարկը` ներկայացնելով ծրագրի մանրամասները և քննարկելով ծրագրի շրջանակում շահագրգիռ կողմերի հետ համագործակցության հնարավորությունները:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

17:18 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը,

որը կազմակերպվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մ. Ադամյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների բաժնի ղեկավար Դ. Յաբլոնսկայան:
Մամուլի հաղորդագրություն

17:12 Աշխարհում
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տ. Խաչիկյանը մայիսի 22-ից 24-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է

«Միջոցառումներ՝ ուղղված Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական կոմիտեի նիստին: Այն իրականցվում է ԵՄ/ԵԽ գործընկերության երկրների համար նախատեսված «Գործընկերություն՝ արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում: Փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ոլորտում կենսագործվող քաղաքականության մշակման առանձնահատկությունները:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17:01 Հայաստան
Երևանում տեղի է ունեցել երկօրյա աշխատաժողով՝ «Պրոբացիայի ծառայությունների էությունը, խնդիրները, զարգացման հնարավորությունները՝ գերմանական փորձի հիման վրա» թեմայով

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ իրականացված աշխատաժողովին մասնակցել են ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հայրապետյանը, ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Ա. Նավասարդյանը, ՊՈԱկ-ի փոխտնօրեն Գ. Հովակիմյանը, ԱՆ Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Ա. Սարգսյանը, գերմանացի ու տեղական փորձագետներ, գործող մասնագետներ։ ՀՀ-ում աշխատաժողովի կազմակերպման և իրականացման գործընկեր-պատասխանատու է նաև ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17:00 Աշխարհում
95 տարեկանում մահացել է գրող Ջուդիթ Քերը

Նա հայտնի է «Վագրը, որը եկել էր թեյ խմելու» ստեղծագործությամբ:

16:59 Հայաստան
Մայիսի 21-ից 23-ը ճանաչողական այցով Հայաստանում է եղել Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտպանական համալսարանի պատվիրակությունը

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ընթացքում սերբական պատվիրակությանն են ներկայացվել ռազմական ուսումնական հաստատությունների պատմության, կառուցվածքի, գործունեության, ինչպես նաև պաշտպանական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ: Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը երկու երկրների ռազմական ուսումնական հաստատությունների միջև:
Մամուլի հաղորդագրություն

16:39 Հայաստան
Քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների առաջիկա ամիսների գործունեությունը և խորհրդի լիագումար նիստերի օրակարգը ձևավորելու հարցը

Հստակեցվել են այն հարցերը, որոնք հանձնաժողովները նախատեսում են քննարկել ամառվա ամիսների ընթացքում և այն խնդիրները, որոնք առավել հրատապ քննարկման կարիք ունեն։ Հանձնաժողովներում քննարկվելուց հետո վերոնշյալ հարցերը համապատասխան եզրակացություններով կներկայացվեն Հանրային խորհուրդ՝ ներառվելու լիագումար նիստերի օրակարգում։

Տեսանյութեր

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ
17:48 24/05/2019

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}