Կրթություն

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

20:23 Աշխարհում
Դեննի Բոյլը կնկարահանի Ջեյմս Բոնդի մասին 25- րդ ֆիլմը

Կինոնկարի սցենարի համար ռեժիսորն աշխատում է սցենարիստ Ջոն Հոջի հետ:

19:16 Հայաստան
Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի տունը Սփյուռքի նախարարության աջակցությամբ ՀՀ և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ նախաձեռնել է

«Արի պարի քոչարի» նախագիծը, որն առաջին համահայկական ֆլեշմոբն է իր տեսակի մեջ:
Մայիսի 26-ին 20.00-ին, Հայաստանի, Սփյուռքի և Արցախի մշակութային խմբերը, կրթօջախները, միությունները պարելու են Քոչարին՝ ի նշան հայ ժողովրդի միասնականության և հաղթանակների:
Մամուլի հաղորդագրություն

18:33 Հայաստան
Փոխվարչապետ Մ. Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յ. Ուստյուգովայի հետ

Մ. Գրիգորյանը հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստակամ է ամրապնդել ու առավել զարգացնել իր հարաբերությունները ԱՄՀ-ի հետ: ԱՄՀ  մշտական ներկայացուցիչը ներկայացրել է նրան հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Յ. Ուստյուգովան հույս է հայտնել, որ նորանշանակ կառավարության հետ համատեղ ԱՄՀ-ն կկարողանա արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Մամուլի հաղորդագրություն

18:20 Հայաստան
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է մայիսի 28-ին

10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Մայր Աթոռում պահվող Հռիփսիմե կույսի մասունքները:
Նույն օրը` 11:00-ին, վանքում Պատարագ կմատուցի Վանորեից Տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Արարողության ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն:
Մամուլի հաղորդագրություն

18:06 Հայաստան
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն

Միջոցառումը կայացել է ՀՕՄ-ի հայաստանյան շրջանակային վարչության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ: Ներկաներին Սփյուռքի նախարար Մ. Հայրապետյանի ողջույնի խոսքը փոխանցել է նախարարի տեղակալ Բ. Տեր Գրիգորյանը: Այս տարի Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ` «Լավագույն ուսանող» մրցանակին են արժանացել 100 ուսանող:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

17:58 ԼՂՀ
Արցախի Հանրապետության 2017թ. պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը քննարկվել է ԱԺ «Հայրենիք», «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցություններում

Քննարկումներին մասնակցել են ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը և Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Պատգամավորները հարցեր են առաջադրել և ստացել պարզաբանումներ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

17:40 Աշխարհում
ՀՀ պատվիրակությունը` Կրթության և գիտության նախարար Ա. Հարությունյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության ֆորումին,

որը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը, Փարիզում: Գագաթաժողովին մասնակցել են ավելի քան 70 երկրներ, 39 կազմակերպություններ և Եվրոպական հանձնաժողովը: Վավերացվել են Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը: Կոմյունիկեն շեշտադրում է ակադեմիական հիմնարար արժեքների և բուհական անկախության, ներառականության և հասանելիության սկզբունքները, որոնք շարժունության համար կարևոր նախապայմաններ են:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

17:25 Հայաստան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գ. Շաումբերգերի գլխավորած պատվիրակությունը քննարկել են

գյուղատնտեսության ոլորտում  գործակալության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները: Նախարարը բարձր է գնահատել ԱԶԳ-ի ներդրած ջանքերը և տարբեր ծրագրերի ներքո ցուցաբերվող օժանդակությունը` ուղղված Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և զարգանալ: Առանձին անդրադարձ է կատարվել նաև արտահանման շուկաների ընդլայնման նպատակով տեղական գյուղատնտեսական արտադրանքի որակի բարձրացման, սննդամթերքի անվտանգության ապահովման, խորհրդատվական համակարգերի բարելավման, օրգանական գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

17:17 ԼՂՀ
Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի ղեկավար Արպատ Ավանեսյանի նախագահությամբ

Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Առևտրաարդյունաբերական պալատի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծին, ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթին, ինչպես նաև «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:
Աղբյուր՝ nankr.am

17:12 Հայաստան
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել դատապարտյալ Աշոտ Օհանյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված է Առաջին Հանրապետության 100-ամյակին և մայիսյան եռատոնին

Արցախյան ազատամարտի մասնակից Ա. Օհանյանն իր շնորհակալությունն է հայտնել հիմնարկի վարչակազմին աջակցության համար: Եռատոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Մայիսի 14-ից 22-ը անցկացվել է շախմատի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցել է 9 դատապարտյալ:
Մամուլի հաղորդագրություն

17:00 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներում տեղի են ունեցել վերջին զանգի ավանդական տոնական միջոցառումներ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանն այցելել է Երևանի Ալ. Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց, որտեղ մասնակցել է «Վերջին զանգի» միջոցառմանը: Երևանի քաղաքապետի տեղակալ Ա. Սուքիասյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ենթակայության Արշավիր Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների վերջին դասին: Երևանի քաղաքապետի տեղակալ Դ. Օհանյանն էլ այցելել է քաղաքապետարանի ենթակայության հ.181 հիմնական դպրոց և ներկա գտնվել վերջին դասին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

16:44 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանը, ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յ. Լովոչկինան և Ջ. Գալատին քննարկել են

Կառավարության նոր ծրագրում արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ ուղղված դատական համակարգի, Հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավմանը, ինչպես նաև անդրադարձել ՄԻԵԴ վճիռների, Սահմանադրական դատարանի որոշումների արդյունավետ կատարման մեխանիզմներին ու ՀՀ ընտրական օրենսգրքում նախատեսվելիք փոփոխություններին:
Աղբյուր՝  ՀՀ ԱՆ

16:33 Հայաստան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հ. Ռոստոմյանի հետ հանդիպմանը ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շ. Շարփը կարևորել է

ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների գործընթացում նախարարության մեծ ներդրումը և պատրաստակամություն հայտնել հետագայում էլ աջակցել նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը: Քննարկվել են Հայաստանում ՄԱԿ-ի աջակցությամբ հակակարկտային ռադիոլոկացիոն կայանների տեղադրման և հիդրոօդերևութաբանական համակարգի արդիականացման, «Նաիրիտ» գործարանում պահվող քիմիական թափոնների, ինչպես նաև՝ Նուբարաշենում առկա թունաքիմիկատների փաթեթավորման ու չեզոքացման գործընթացների ապահովումը:
Աղբյուր՝ mes.am

 

 

 

16:20 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ա. Հակոբյանը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Դ. Գվինդաձեի հետ հանդիպմանը նշել է,

որ արդեն հասցրել է ծանոթանալ ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ընթացիկ ծրագրերին և պատրաստակամություն է հայտնել պահպանել և զարգացնել գործընկերային հարաբերությունները։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցման ծրագրին առնչվող հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

14:30 Հայաստան
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում մայիսի 25-ին 17:00-ին, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կբացվի ռուս գեղանկարիչ Ալեքսեյ Խվոստովի

գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 30-ը:
Աղբյուր՝ «Հայ-Արտ» մշակութային կենտրոն

14:16 Հայաստան
Մայիսի 26-ին 10.30-ին, «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում «Առգե Բիզնես» ընկերությունը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում են մարզական մասսայական միջոցառում՝

100 մ ազատ ոճի լողի առաջնություն, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին: Տղամարդկանց մրցումներն անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար՝ 20-ից 31 տարեկան և 32 տարեկանից բարձր: Կանայք կմրցեն մինչև 20 տարեկան և 20 տարեկանից բարձր տարիքային խմբում: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կարժանանան խրախուսական մրցանակների:
Մամուլի հաղորդագրություն

14:04 Աշխարհում
«Երևանյան թմբուկներ» խումբը մայիսի 18-19 մասնակցել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում առաջին անգամ անցկացվող «Ամֆիոնիա» միջազգային ռազմական, երաժշտական փառատոնին

Խմբի ելույթը ջերմությամբ և ոգևորությամբ է ընդունվել տեղի հանդիսատեսի և արտերկրից ժամանած հյուրերի կողմից։ «Երևանյան թմբուկներ» խումբը մայիսյան հաղթանակների, 
Առաջին հանրապետության 100-ամյա և Երևանի 2800-ամյա հոբելյաններին նվիրված համերգաշարեր կունենա եվրոպական մի շարք երկրներում և քաղաքներում:
Աղբյուր՝ «Երևանյան թմբուկներ» ստեղծագործական խումբ

13:53 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է մրցույթ՝

պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել 2018թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները: Մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև հունիսի 25-ը կարող են գրանցվել atmk.mil.am հղմամբ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

13:40 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանի մասնակցությամբ մայիսի 24-ին տեղի է ունեցել ԱՆ, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի հետ համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող

մասնավոր հատվածին խոչընդոտող կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկման երկրորդ փուլը: Ս. Քրմոյանը, կարևորելով պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը, նրանց ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից գործարկված մի շարք էլեկտրոնային հարթակներ, որոնք էականորեն պարզեցնում են գործարար հատվածի հաղորդակցումը պետական մարմինների հետ: Այս համատեսքտում անդրադարձ է կատրվել մասնավորապես՝ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին և e-hotline.am Արդարադատության նախարարության թեժ գծի ծառայությանը:
Աղբյուր՝ ՀՀ արդարադատության նախարարություն

 

13:33 Հայաստան
Այս պահին, Ամուլսարում բնականոն աշխատանքերը վերականգնվել են

«Լիդիան Արմենիան» համաձայն է ՀՀ Կառավարության այն հայատարարության հետ, որ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պետք է համապատասխանեն բնապահպանական չափանիշներին՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը և նպաստելով քաղաքացիների բարեկեցությանը: Վերջին 5 օրերի ընթացքում երկրի մի շարք հանքարդյունաբերական ընկերությունների դեմ բողոքի ցույցերը հանգեցրել են նաև «Լիդիան Արմենիայի» աշխատակիցների և համայնքներում Ամուլսարի ծրագրի աջակիցների կողմից հակացույցի, որով բողոքի ակցիայի մասնակիցներից պահանջել են չխոչընդոտել իրենց աշխատանքի իրավունքին:
Աղբյուր՝ lydianarmenia.am

 

13:25 Հայաստան
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը հայոց պետականության վերականգնման և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով լույս է ընծայել պ.գ.դ., պրոֆեսոր Վահան Մելիքյանի

«Ս. Էջմիածնի 1917 թ. եկեղեցական համագումարը» գիրքը: Աշխատությունը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

13:12 Հայաստան
Մայիսի 25-ին «www.civilnet.am» էլեկտրոնային կայքում հրապարակված՝ «Ազատամարդ․տունը 15 000 դրամով վաճառվեց, հինգ հոգի անօթևան դարձավ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ

Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը. Պարտապան Մ. Իշխանյանի վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված են մի քանի կատարողական վարույթներ: Մասնավորապես, Մ. Իշխանյանից՝ հօգուտ ՀՀ դատախազության անհրաժեշտ է բռնագանձել 298 500 ՀՀ դրամ, հօգուտ «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ 117 000 ՀՀ դրամ, հօգուտ ՀՀ բնապահպանության նախարարության՝ 384 000 ՀՀ դրամ և 100 000 ՀՀ դրամ, հօգուտ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ՝ 56 526 ՀՀ դրամ:
Աղբյուր՝ Հարկադիր կատարման ծառայություն

12:14 Հայաստան
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դասախոսություն գրող, խմբագիր, հրատարակիչ, թարգմանիչ Անոյշ Ակներեանի հետ

Միջոցառումը նվիրված է գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանի ծննդյան 140-ամյակին: Սկիզբը՝ մայիսի 26- ին 16:00- ին:

10:39 Հայաստան
Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առիթով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տեղի կունենան մի շարք համերգային ծրագրեր,

մարզամշակութային միջոցառումներ:
Երևանի վարչական շրջանների միջոցառումների ժամանակացույցը՝ yerevan.am- ում:

10:25 Հայաստան
Մայիսի 26-ին 12:00-ին, բարեկարգման 2-րդ փուլից հետո, Երևանի կենդանաբանական այգին կվերաբացվի այցելուների համար

Առյուծների ազատավանդակը ձևավորվել է բնական, նաև արհեստական ժայռերով ու գետակներով: Կենդանիների շարժին հնարավոր կլինի հետևել երկմակարդակ 2 դիտահարթակներից: Գայլերի և արջերի նոր ազատավանդակը բաժանվել է երեք հիմնական գոտիների, որի վերին և ներքին հատվածներն իրար են կապում կենդանիների անցումները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

10:12 Հայաստան
Յուրացումներ «Թափառող կենդանիների (շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մատուցման ընթացքում

Oպերատիվ տվյալներ են ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում է «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն՝ տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ: Այս պահին ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ՝  յուրացնելով շուրջ 185 միլիոն դրամ: Կատարվում է հետաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ:
Աղբյուր՝ police.am

17:53 Հայաստան
Երևանի քաղաքապետարանը մայիսի 25-ին 19.00-ին հրավիրում է Ազատության հրապարակ՝ մասնակցելու «Վերջին զանգին» նվիրված ուրախ տոնական համերգային ծրագրին,

որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի երգիչները։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:25 Հայաստան
ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում շտկել հակակարկտային հրթիռների ֆունկցիոնալ թերությունները

Նախարարն ընդունել է ռուսական «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության առաջատար մասնագետներից կազմված պատվիրակությանը՝ ակադեմիկոս Մագոմեդ Աբաշևի գլխավորությամբ: Քննարկվել են հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկման ընթացքում հայտնաբերված ֆունկցիոնալ թերությունների շուտափույթ շտկման և հետագայում ֆունկցիոնալ խաթարումներից խուսափելու նպատակով իրականացվող միջոցառումները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

Տեսանյութեր

Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին
15:10 25/05/2018

Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}