Օրվա մամուլ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:16 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իրականացնում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն» ծրագիրը,

որի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործընթացների մեջ երիտասարդների ներգրավվածության բարձրացումը, 2018 թվականի ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի ձեռքբերումների արժևորումը: Յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուները կմասնակցեն եզրափակիչ միջոցառմանը: Հրավիրված 150 հյուրերն օնլայն քվեարկությամբ կորոշեն տարվա 11 լավագույն երիտասարդներին:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

19:00 Աշխարհում
ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մ. Գենդուրիին,

ով ասել է, որ «Վեոլիան» հանձնառու է շարունակելու իր արդյունավետ աշխատանքը Հայաստանում և, կառավարության հետ համագործակցելով, հասնելու երկրում ընկերության առջև դրված նպատակների իրականացմանը և մարտահրավերների հաղթահարմանը: Նա ներկայացրել է նաև Հայաստանում «Վեոլիայի» ապագա ծրագրերը, ինչպես նաև նշեց, որ երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը դիտարկում է Հայաստանի իր ներկայացուցչությունը Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների համար գործառնությունների կենտրոնի վերածելու հնարավորությունը:
Մամուլի հաղորդագրություն

18:48 Աշխարհում
Բեռլինի կայսր Վիլհելմի հիշողության եկեղեցում գերմանական Շվարցկոպֆ հիմնադրամը Եվրոպական երիտասարդական խորհրդարանի հետ միասին կազմակերպել է Ծննդյան տոներին նվիրված համերգ

Շվարցկոպֆ հիմնադրամի նախագահ Անդրե Շմից-Շվարցկոպֆը (André Schmitz Schwarzkopf) հանդես է եկել բացման խոսքով, որում անդրադարձել է նաև հայաստանյան իրադարձություններին և վերջին օրերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Դեսպանն իր ելույթում անդրադարձել է այսօրվա աշխարհում երիտասարդության դերին և պատասխանատվությանը, ինչպես նաև հայաստանյան իրադարձություններին հայ երիտասարդության կարևոր դերակատարությանը:
Աղբյուր՝ mfa.am

18:41 Աշխարհում
Դեկտեմբերի 11-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տ. Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Յարոսլավ Կուբերայի հետ

Դեսպանը շնորհավորել է պարոն Կուբերային նոյեմբերին խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ առաքելությունն իրականացնելու գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ փաստել են հայ-չեխական քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Մտքեր են փոխանակվել առաջիկայում ծրագրովող բարձրաստիճան փոխայցելությունների շուրջ։
Աղբյուր՝ mfa.am

18:39 Աշխարհում
Դեկտեմբերի 10-ին Չեխիայի Թերեզինշտադտի ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնում՝ Պրահայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված ձեռնարկ, որն անց է կացվել «Մարդու իրավունքների օրը և ցեղասպանություն հանցագործության կանխարգելում» խորագրի ներքո: Կենտրոնի ուսումնական ծրագրերի պատասխանատու Պ. Խալուպայի, Չեխիայում ՀՀ դեսպան Տ. Սեյրանյանի և կենտրոնի գլխավոր տնօրեն Շ. Կրբեցի (Šimon Krbec) մասնակցությամբ տեղի է ունեցել «Ցեղասպանություն անվանելու ճանապարհին. պատիժ անանուն հանցագործության համար» վերտառությամբ ցուցահանդեսի բացումը, որի ցուցանմուշների մեծ մասը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուից է։
Աղբյուր՝ mfa.am

18:33 Արցախ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են պարզաբանումներ: ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ առաջիկա հերթական նիստի օրակարգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում դրական եզրակացություն ստացած օրենքների նախագծերն ընդգրկվել են առաջիկա հերթական նիստի օրակարգում:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

18:24 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքում մասնակցել է Համայնքային կենտրոնի և Քաղաքացիների սպասարկման գրասենյակի

պաշտոնական բացման արարողությանը։ Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի, իսկ համայնքային կենտրոնը վերակառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի շրջանակներում:
Մամուլի հաղորդագրություն

18:20 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի միջև հաստատված համագործակցության արդյունքում

նոյեմբերի 28-ից սկսած աջակցություն է ցուցաբերվում Լոռու և Շիրակի մարզերի այն համայնքներին, որոնց շենք-շինություններն ու ցանքատարածությունները ահռելի վնասներ էին կրել ուժեղ կարկտահարության պատճառով։ Հաշվի առնելով համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական և կենցաղային ծանր պայմանները, մանկահասակ երեխաների թվաքանակը՝ նախատեսվում է մարդասիրական օգնություն տրամադրել Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Առափ, Ոսկեհատ, Հառիճ համայնքներում բնակվող 4620 մարդու։
Մամուլի հաղորդագրություն

17:00 Հայաստան
Հոկտեմբերին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի աշխատակազմը դրամահավաք էր նախաձեռնել` օգնելու Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքների բնակիչներին հաղթահարել գալիք ձմեռվա դժվարությունները

Համայնքներն ընտրվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ խորհրդակցության արդյունքում՝ հաշվի առնելով ձմեռային ամիսների խստաշունչ կլիմայական պայմաններն ու համայնքների բնակիչների սոցիալական վիճակը։ Ծրագրի իրականացման գործընկերը Հայաստանի մանուկներ հիմնադրամն է: Միջոցառումների արդյունքում հաջողվել է հավաքել 2 միլիոն ՀՀ դրամ, որն առավել քան կրկնապատկվել է HSBC Հայաստանի կողմից։ Վառելիքի տրամադրման արդյունքում թիրախային համայնքների թվով 30 ընտանիք հնարավորություն է ստացել ամբողջ ձմեռն անցկացնելու տաք տնային պայմաններում։
Մամուլի հաղորդագրություն

 

16:06 Հայաստան
Տեղի է ունեցել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ դատավորների միության Խորհրդի գործադիր տնօրեն Վ. Ենգիբարյանի՝

«Վատ վերաբերմունքի գործերի քննության առանձնահատկությունները միջազգային չափանիշների, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի, ինչպես նաև ազգային օրենսդրության և դատական պրակտիկայի լույսի ներքո» ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկում ներկայացված են ՀՀ-ում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի քննության օրինաչափությունները՝ միջազգային չափանիշների համատեքստում:
Մամուլի հաղորդագրություն

14:42 Աշխարհում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կ. Միքայելյանին պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Ա. Մարկոսյանին պատկանող լավաշի արտադրամասերի

գործունեության կասեցումը։ Արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Տեսչական մարմնի կողմից տրված բոլոր հանձնարարականները:
Աղբյուր՝ snund.am

14:30 Հայաստան
ՄԻՊ- ի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ: Այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Վեր են հանվել խնդիրներ՝ կապված բուժանձնակազմի քանակի, դեղերի և բժշկական պարագաների, զսպման միջոցների կիրառության, սննդի հետ: Արձանագրվել է կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն:
Աղբյուր՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

 

14:16 Հայաստան
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Էլոյանը «Քաղաքաշինության ոլորտում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով է պարգևատրել Վիգեն Արզումանյանին

Երկար տարիներ ոլորտի մասնագիտական բուհում դասավանդելուց բացի, Վիգեն Արզումանյանը գրեթե տասը տարի ղեկավարել է «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտը։ Նա մեծ ներդրում է ունեցել աղետի գոտու վերականգնման ծրագրային փաստաթղթերի մշակման համար հիմք ծառայած՝ շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքերում:
Մամուլի հաղորդագրություն

 

12:43 Աշխարհում
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի գնահատականների համաձայն՝ արդյունաբերական ձեռնարկությունները և արդյունաբերական ավտոմատացման համակարգերը

մոտ ապագայում ավելի հաճախ են դառնալու կիբեռգրոհների զոհ։ Որպես հիմնական՝ փորձագետներն առանձնացնում են դրանցից երկուսը՝ արդյունաբերական կազմակերպությունների նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճը և հենց ձեռնարկությունների կողմից ռիսկի աստիճանի թերագնահատումը։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ ընթացիկ տարի տարբեր տեսակի կիբեռսպառնալիքների Ռուսաստանում բախվել է տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգերի (ՏԳ ԿԱՀ) համակարգիչների գրեթե կեսը (48%)։
Աղբյուր՝ «Կասպերսկի Լաբորատորիա»

12:28 Աշխարհում
Բժիշկ, վետերան, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ է,

ով գործ է ունենալու ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, հումանիտար կազմակերպությունների, ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկների և սովորական մարդկանց հետ՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը սփռելու համար։
Աղբյուր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

11:43 Աշխարհում
1915 թվականին այս օրը ծնվել է ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրան

Հաջողության է հասել 1940-ականների սկզբներին, Columbia Records-ում ձայնագրվելուց հետո։ Առաջին ալբոմը թողարկել է 1946 թվականին։ 

11:14 Հայաստան
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Է. Գրիգորյանը և Կանաչ կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Խ. Մանզանարեսը ստորագրել են

ՀՀ և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովի ժամանակ։ Համաձայնագիրը կապահովի հիմնադրամի ներքո Հայաստանում իրականացվող գործողությունները։ 2020 թվականից սկսած՝ Կանաչ կլիմայի հիմնադրամն այդ նպատակով զարգացող երկրներին կտրամադրի տարեկան 100 մլրդ․դոլար։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

11:00 Աշխարհում
Դեկտեմբերի 9-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Բուխարեստի Կանանց միջազգային ասոցիացիայի կողմից ROMEXPO կենտրոնում կազմակերպված

«Ամանորյա բարեգործական տոնավաճառ» միջոցառմանը: Բարեգործական ձեռնարկին մասնակցել են Բուխարեստում հավատարմագրված 56 դիվանագիտական ներկայացուցչություններ ու տասնյակ տեղական կազմակերպություններ։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:25 Աշխարհում
Դեկտեմբերի 8-ից 11-ը ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման /DEEP/» ծրագրի համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը

Այցի շրջանակներում լեհական կողմը ներկայացրել է հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում Լեհաստանի կարողությունները, կուտակած փորձը, մշակվող ծրագրերը: Գործնական ցուցադրական պարապմունքներ են ներկայացվել հեռավար ուսուցման կուրսերի ստեղծման արդի գործիքակազմի վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստանի և Լեհաստանի ռազմաուսումնական հաստատությունների միջև հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

10:12 Հայաստան
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ 
Աղբյուր՝ ՀՀ ԶՈւ

20:00 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի իրականացվող աշխատանքների ընթացքին

Նախագահին ուղեկցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Տեսանյութեր

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին
17:29 12/12/2018

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}