Սպորտ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:31 Հայաստան
«Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն ձեռնամուխ է եղել «Արփի լիճ» ազգային պարկի՝

որպես էկոտուրիստական գոտու զարգացմանը և 2017թ. հուլիսից իրականացնում է «Էկոպարկ» ծրագիրը: Աշխատանքային թիմը նախ տեղում ծանոթացել է «Արփի» ազգային պարկի էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին ու ներուժին: Բացահայտվել և գնահատվել է ազգային պարկի զբոսաշրջային ներուժը: Տուրիզմի, բնապահպանության և հարակից ոլորտների փորձագետների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում, բացահայտվել են պարկի՝ ծառայություններ առաջարկելու հնարավորությունները, և մշակվել են նոր ապրանքների ու ծառայությունների փաթեթներ: Արդյունքում կազմվել է ազգային պարկում էկոտուրիզմի ներուժի հնարավորությունների մասին փաստաթուղթ, ինչն էլ հետագայում հիմք է ծառայել ծրագրի մարքետինգային թիմի համար մատուցվող ծառայությունների մշակման հարցում: Արփի լճի մասին նկարահանվել է նաև տեսանյութ:
Աղբյուր՝ ՀԵՀ

18:20 Աշխարհում
iPhone X- ի օգտատերերը նոր գործառույթ են գտել

Սմարթֆոնի զարթուցիչը կարելի է անջատել մեկ հայացքով:

17:53 Հայաստան
ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, Ա. Գրիգորյանի և Ռ. Իսրայելյանի նախագահությամբ,

քննարկվել է «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ոլորտների պատասխանատուներ:
Ներկայացնելով աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ոլորտին 2018թ.-ին հատկացվելիք գումարը՝ նախարար Ս. Ավանեսյանը տեղեկացրել է, որ այն կկազմի 22 մլդ 826մլն 600 հազ դրամ, ինչը 2017թ.ի հաստատված պետական բյուջեի ծախսերի նկատմամբ ավել է 1 մլդ 32մլն դրամով: Առողջապահության ոլորտին, համաձայն նախարար Կ. Աթայաի ներկայացման, գալիք տարի  պետական բյուջեից կտրամադրվի 6 մլրդ 151,8 մլն դրամ: Ավելացումը 2017թ.-ի նկատմամբ կկազմի 155,3 մլն դրամ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

17:40 Հայաստան
Նոյեմբերի 21-26-ը Երևանում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքապետն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել` փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:12 Հայաստան
Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, անդրադառանալով անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու խնդրին,

Երևանի քաղաքապետն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, համագործակցելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, ուժեղացնել հսկողությունն այդ ուղղությամբ և ակտիվացնել իրազեկման աշխատանքները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:00 Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ի. Ս. Գիսլադոտիրին

Ա. Դավթյանը կարևորել է տիկին Գիսլադոտիրի այցը հատկապես սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ դատական և դատախազական համակարգերում ընթացող օրենսդրական լուրջ բարեփոխումների ներկայիս շրջանում և վստահություն հայտնել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ հետագա համագործակցությունը կընդգրկի նաև դրանց կենսագործմանն աջակցությունը: Ներկայացվել է վերջին շրջանում քաղաքացիների հիմնարար, կոնվենցիոնալ իրավունքների պաշտպանության քրեադատավարական մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից իրականացված աշխատանքները:
Աղբյուր՝ prosecutor.am

 

  

16:44 Աշխարհում
ԱՄՆ- ում պայթեցրել են 1996 թվականի Օլիմպիադայի խաղադաշտը

Այն ապամոնտաժելու համար ավելի քան երկու տոննա պայթուցիկ է անհրաժեշտ եղել:

16:33 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարությունը փորձնական գործարկել է e-hotline.am թեժ գծի կայքը, որը ստեղծվել է քաղաքացիների բարձրացրած խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով

Կայքի նպատակը նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու ոլորտային խնդիրներին լուծում տալն է: Կայքի «Դիմում» քաղաքացին կարող է լրացնել համապատասխան դաշտերը և ուղարկել հաղորդագրությունը ՀՀ արդարադատության նախարարության «Թեժ գիծ», որից հետո օպերատորը կապ կհաստատի քաղաքացու հետ րոպեների ընթացքում: ՀՀ քաղաքացին հարցը կամ բողոքը կարող է ուղղել «Թեժ գիծ»՝ նաև զանգահարելով 85-00 անվճար կարճ հեռախոսահամարին, կամ հաղորդագրություն գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

13:40 Աշխարհում
Հայտնի է դարձել դերասանը, ով կմարմնավորի Ջեյմս Բոնդին

Բոնդապատման նոր ֆիլմում գլխավոր հերոսի դերը կրկին Դենիել Քրեյգը կխաղա:

10:39 Աշխարհում
Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հ. Գևորգյանը մասնակցել է Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժ քաղաքի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը,

որին ներկա են եղել քաղաքային իշխանությունների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրողներ։ Միջոցառման ընթացքում Բուր-դե-Պեաժի քաղաքապետ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր տիկին Ն. Նիեզոնը հայտարարել է Արցախի Հանրապետության համայնքներից մեկի հետ բարեկամության հռչակագիր կնքելու մտադրության մասին։
Աղբյուր՝ nkr.am

10:25 Աշխարհում
Նոյեմբերի 12-16- ը Հորդանանում ՀՀ դեսպան Ա. Փոլադյանն աշխատանքային այցով գտնվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում

Դեսպան Փոլադյանը Հորդանանի Սենատի նախագահ Ֆ. Ֆայեզի հետ քննարկել է հայ-հորդանանյան հարաբերությունների լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության աշխուժացման վերաբերյալ, որի կապակցությամբ առանձանահատուկ ընդգծվել է միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Քննարկել են նաև տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբանանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:12 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հայտարարում է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երկշաբաթյա դասընթաց-ծրագրի մեկնարկի մասին,

որին կարող են մասնակցել զբոսաշրջության, սպասարկման, օտար լեզուների մասնագիտությամբ սովորող և քաղաքային զբոսաշրջությամբ, զբոսավարի գործունեությամբ հետաքրքրվող ուսանողները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

Տեսանյութեր

Հանդիսատեսին օպերա բերելու համար պետք են ժամանակակից բեմադրություններ. Ժիրայր Փափազյան
18:31 21/11/2017

Հանդիսատեսին օպերա բերելու համար պետք են ժամանակակից բեմադրություններ. Ժիրայր Փափազյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}