ՓՊ նախագահը իրավական խորհրդատվություն է ներկայացրել ԼՂՀ մեկնող ՀՀ քաղաքացիներին
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում խորհրդատվություն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղ մեկնող Հայաստանի քաղաքացիներին.
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում։
Եթե դատական վեճ ունեք, ապա գործի վարույթը կարելի է կասեցնել։ Այս հնարավորությունից կարող են օգտվել նաև վարկառու պատասխանողները, եթե մասնակցում են ռազմական գործողություններին»։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ