Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարները
Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը և Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:
Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Դարբաս համայքնի ղեկավար Մայիս Միրզոյանը ծնվել էր 1956թ. մայիսի 1-ին` Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում: 1988թ․ Արցախյան շարժման առաջին օրից մասնակցել էր ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանությանը և հայոց բանակաշինությանը։ Ծառայել էր նորաստեղծ հայկական բանակի պայմանագրային վաշտում, եղել դասակի հրամանատար, (ավագ լեյտենանտ), Քարվաճառի ազատագրման ժամանակ Վակունիս գյուղի համար տարվող մարտերում վիրավորվել էր: Բուժվելուց հետո վերադարձել է և վաշտի հրամանատարի կարգավիճակով մինչև Արցախյան հերոսամարտի ավարտը մասնակցել բոլոր մարտերին։
Մայիս Միզոյանը ԵԿՄ (երկրապահ կամավորական միություն) Սիսիանի բաժանմունքի հիմնադիր նախագահն էր:
1996թ-ից նշանակվել է M զորամասի մարտական պատրաստության խմբի պետ` ստանալով կապիտանի կոչում: 1997թ. նշանակվել էր 4-րդ բանակային կորպուսի ուսումնական կենտրոնի պետ։ Փոխգնդապետի կոչումով 2011թ-ին անցել էր կենսաթոշակի:
2012թ․ սեպտեմբերի 9-ին ընտրվել էր Դարբաս գյուղական համայնքի ղեկավար:
Մայիս Միրզոյանը ուներ 4 զավակ, 3 թոռ:
Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանն էլ ծնվել էր 1973թ․ ապրիլի 10-ին` Ախլաթյան գյուղում: 1988թ. ավարտել էր Ախլաթյանի 8-ամյա դպրոցը, 1990թ.` Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցը։
1992թ․ թողնելով ուսումը Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետում, մասնակցել էր Արցախի ազատագրման և Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերին:
1994-1995թթ. ծառայել էր ՀՀ ՆԳՆ ՊՄ-ում որպես պահակային ծառայության պետ:
2005թ. ընտրվել և մինչև 2008թ. աշխատել էր ՀՀ Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղական համայնքի ղեկավար:
2012թ. մարտ ամսից մինչև նոյեմբեր ամիսն աշխատել էր Որոտան ՀԷԿ-երի համակարգի Տոլորսի տեղամասում:
2012 ընտրվել և աշխատում էր ՀՀ Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղական համայնքի ղեկավար:
ՀՀԿ և Երկրապահ կամավորականների միության անդամ էր: արմեն Բեգլարյանը ամուսնացած չէր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ