Քաղաքական 10:24 20/04/2016 Հայաստան

Ամո՛թ Գերմանիայի կանցլեր Մերկելին՝ Էրդողանի սպառնալիքներին տեղի տալու համար. Հարութ Սասունյան

Շատ վատ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկանում է դատի տալ գերմանացի երգիծաբանին իրեն վիրավորելու համար… Սակայն ավելի մեծ խայտառակություն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի թույլտվությունը դատական գործընթաց սկսելու՝ 19-րդ դարի օրենքի հիման վրա…

Ըստ այս հնացած օրենքի՝ ամեն ոք, ով վիրավորում է որևէ օտարերկրյա ղեկավարի, կարող է դատական կարգով պատասխանատվության ենթարկվել՝ Գերմանիայի կառավարության համաձայնությունն ստանալուց հետո: Այժմ Էրդողանը համալրեց Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և Չիլիի առաջնորդ Ավգուստո Պինոչետի բռնատիրական շարքերը, որոնք համանման դատական հայցեր էին ներկայացրել Գերմանիայում:

Մերկելն սկզբում պաշտպանում էր Գերմանիայի քաղաքացու ազատ մամուլի և կարծիք հայտնելու իրավունքը՝ ի տարբերություն Թուրքիայի անմարդկային օրենքներին,  սակայն անամոթաբար ընկրկեց Էրդողանի առջև, երբ վերջինս սպառնաց Եվրոպան հեղեղել Սիրիայի փախստականներով՝ նրանց արտահոսքը կանխելու համար մի քանի միլիարդ դոլար ստանալուց հետո…

Թվում է, թե Մերկելը, Օբաման և ուրիշները չեն հասկանում, որ ամբարտավանին զիջումներ անելը հանգեցնելու է ավելի շատ սպառնալիքների: Նրան կանգնեցնելու միակ միջոցը պարզապես «ոչ» ասելն է: Բնականաբար, Էրդողանը հիստերիայի մեջ կընկնի, ինչպես շփացած երեխա՝ կսպառնա և, հավանաբար, հետ կկանչի իր դեսպանին… Սակայն, որոշ ժամանակ անց, նա կսովորի, որ չի կարող իր կամքը պարտադրել Թուրքիայի սահմաններից դուրս, և որ մնացյալ աշխարհն ամենևին էլ չի ենթարկվելու իր սուլթանական հրահանգներին…

Արդեն մի քանի տասնամյակ է, որ ամերիկյան, բրիտանական և իսրայելական ղեկավարները  միևնույն նվաստացուցիչ սխալն են թույլ տալիս՝ խոնարհվելով Էրդողանի և նրա նախորդների սպառնալիքների առջև՝ չարտասանելով «Հայոց ցեղասպանություն» բառերը: Եթե առաջին օրից այդ ղեկավարները պարզապես ոչ ասեին, ապա իրենք իրենց կազատեին տարիներ շարունակ հնչող սպառնալիքներից… Ցավոք, նրանք թույլ են տալիս, որ «պոչը թափահարի շանը»...

Այժմ Մերկելն սայթաքել է՝ թուրք ամբարտավանին հանգստացնելու համար: Նա կոպիտ սխալ է արել՝ թույլ տալով գերմանացի երգիծաբանի հետապնդումը՝ Էրդողանի բարեկամությունը շահելու համար… Շուտով Թուրքիայի նախագահը նոր պահանջներ կներկայացնի Գերմանիայի կանցլերին սիրիացի փախստականների և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ, ինչպես օրինակ, հունիսին Բունդեսթագում նախատեսված Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկությունը, որն արդեն մի քանի անգամ հետաձգվել է թուրքական սպառնալիքների պատճառով: 

Մերկելի անխոհեմ և հակաժողովրդավարական քայլը կարող է պառակտել «մեծ կոալիցիոն» կառավարությունը: Գերմանիայի խորհրդարանի ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Թոմաս Օբերմանը քննադատել է նրա որոշումը՝ կոչ անելով կանցլերին չեղյալ համարել հնացած օրենքը: Օբերմանը զգուշացրել է՝ օտարերկրյա պետությունների ղեկավարները չպետք է օգտվեն հատուկ իրավունքներից Գերմանիայի քաղաքացիներին դատի տալու համար:

Մերկելի կառավարության երկու ազդեցիկ նախարարները ևս ընդդիմացել են նրա որոշմանը: Արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և արդարադատության նախարար Հեյկո Մաասը հայտարարել են. «Կարծիք հայտնելու ազատությունը, լրատվամիջոցները և մշակույթը մեր Սահմանադրության ամենամեծ հարստությունն են»:

Բացի այդ, ըստ վերջին հարցախույզի, գերմանական հանրության երկու երրորդը դեմ է երգիծաբանին դատելու Մերկելի որոշմանը: Իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում նրա վարկանիշը 56 տոկոսից իջել է 45-ի: Ըստ մեկ այլ հարցման՝ հարցվածների 66 տոկոսը դեմ է երգիծաբանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, և միայն 22 տոկոսն է կողմ դրան: Գերմանական ZDF հեռուստակայանը, որը ցուցադրել է Էրդողանի մասին երգիծաբանի տեսանյութը, լիակատար իրավական աջակցություն է խոստացել նախաքննության ընթացքում:

Եվրահանձնաժողովի նախագահը Ժան-Կլոդ Յունկերը նույնպես քննադատել է Էրդողանի անընդունելի անհանդուրժողական արձագանքը: Ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի՝ Յունկերը խոստացել է փոխզիջման չգնալ եվրոպական արժեքների հարցում՝ Անկարայի միգրացիոն հոսքերը կանգնեցնելու դիմաց: «Չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող են Գերմանիայի դեսպանին կանչել դաժան երգիծական երգի համար», ասել է Յունկերը ապրիլի 13-ին: «Դա Թուրքիային մեզ ավելի մոտ չի դարձնի, այլ ավելի կհեռացնի մեզ իրարից »:

Ինչպես հայտնում է «Նյու Յորք թայմս» թերթը՝ Էրդողանը գրեթե 2000 բողոք է ներկայացրել Թուրքիայում իրեն վիրավորելու մեջ մեղադրվող անձանց դեմ: Թուրքիայի նախագահն արդեն մասնավոր հայց է ներկայացրել գերմանական դատարան ընդդեմ երգիծաբանի, որին մեղավոր ճանաչելու դեպքում սպառնում է երեք տարվա ազատազրկում կամ անորոշ տուգանք:

Երգիծաբան Յան Բոհմերմանը իր երգիծական բանաստեղծության մեջ ակնարկում է այծերի հետ սեռական հարաբերությունների և փոքրամասնություններին ճնշելու մասին: Նա Էրդողանին անվանել է «սյան պես խուլ, վախկոտ, կատաղած» և «այլասերված, ոջլոտ.... մանկական պոռնոֆիլմեր դիտելիս քրդերին քացով խփող և քրիստոնյաներին հարվածող»:

Անկախ նրանից, թե որքան վիրավորական կարող է լինել բանաստեղծությունը, գրողը պետք է իրավունք ունենա ազատորեն արտահայտելու իր կարծիքը: Մի բան է երրորդ աշխարհի բռնատիրական ղեկավար Էրդողանի համար՝ ճնշել լրատվամիջոցներին, և բոլորովին այլ՝ արևմտաեվրոպական ժողովրդավարական խոշոր երկրի ղեկավարի համար՝ կողմնակից լինել մերձավորարևելյան ֆաշիստական պետության սուլթանի հետ: Այս առումով, Մերկելի արարքը շատ ավելի դատապարտելի է, քան Էրդողանինը...

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիման ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}