Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եգիպտոսի ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին հայտարարել է, որ EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռի վթարից ոչ ոք ողջ չի մնացել։ Լուրը փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
Նա այս մասին հայտարարել է ուղևորների հարազատների հետ զրույցում:
«Մենք փրկված ոչ ոքի չենք գտել: Բոլոր նրանք, ովքեր փրկվածների մասին տեղեկատվություն են տարածում, խաղում են մարդկանց զգացմունքների հետ»,-ասել է Ֆաթհին:
Հիշեցնենք, որ EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռը, որն իրականացնում էր Փարիզից Կահիրե չվերթը, մայիսի 19-ին առավոտյան Միջերկրական ծովի վրա անհետացել էր ռադարների տեսադաշտից: Ինքնաթիռում 66 մարդ է եղել: