Հայաստանի պոտենցիալ բարեկամների զգալի մասը Եվրոպայում է. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:48 20/05/2016

Հայաստանի պոտենցիալ բարեկամների զգալի մասը Եվրոպայում է. «Առավոտ»

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ովքե՞ր են Հայաստանի բարեկամները: Այս օրերին հարցը դրվում է ամենայն սրությամբ: «Մենք բարեկամներ չունենք» արտահայտությունը չափազանց խրոխտ է հնչում, բայց եթե որևէ մարդ կամ պետություն իսկապես բարեկամ չունի, նա խնդիրը պետք է իր մեջ փնտրի: Իրականում բարեկամներ պետք է փնտրել, և պարտադիր չէ, որ դա լինի միայն ամենաբարձր պետական մակարդակով:

Այո, ապացուցվեց, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցը չէ, որովհետև հնարավոր չէ լինել միաժամանակ երկու երկրների դաշնակից, եթե այդ երկրները իրար հետ փաստացի պատերազմում են: Բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի Ռուսաստանում բարեկամներ փնտրենք: Ես վստահ եմ, որ մեր պոտենցիալ բարեկամների զգալի մասը Եվրոպայում է: Բայց դրա համար պետք է հստակ հայտարարել որոշակի արժեհամակարգի մասին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Հայաստանի պոտենցիալ բարեկամների զգալի մասը Եվրոպայում է. «Առավոտ»