Ցավոք, այսօր որպես զսպող մեխանիզմ շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը. «Առավոտ»
Օրվա մամուլ
10:01 20/05/2016
Հայաստան

Ցավոք, այսօր որպես զսպող մեխանիզմ շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը. «Առավոտ»

«Ցավոք, որևէ միջազգային գործոն չի ավելացել այս ընթացքում. ոչ առանձին պետությունների դիրքորոշումը, ոչ Մինսկի խմբի, ոչ էլ որևէ այլ միջազգային կազմակերպության դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոփոխվել, որ զսպի Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: Ցավոք, այսօր որպես զսպող մեխանիզմ շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը: Այսինքն՝ պետք է այստեղից հետևություններ անենք, որ այս բանակը պետք է ավելի հզոր լինի և պետք է ավելի մեծ գործոն լինի Ադրբեջանի համար, իսկ այստեղից, թվում է, թե ռազմական փոքր հարց է, բայց տարածաշրջանային, ռազմաքաղաքական հարց է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով ԼՂ հիմնախնդրի շուրջ եղած վերջին զարգացումների մասին:

Ըստ նրա՝ Ադրբեջանը պատերազմը դադարեցրեց, որովհետև հասկացավ, որ այլևս առաջ չի կարող գնալ, և նաև այդպես արեց՝ նոր տարածքներում ամրապնդվելու համար:

«Մենք պետք է հետևություններ անենք այս ամենից: Եթե Հայաստանի իշխանությունները հետևություններ չանեն, ապա որևէ երաշխիք չկա, որ պատերազմը չի վերսկսվի»,- ասել է Հովհաննես Իգիթյանը:

Placeholder
Ցավոք, այսօր որպես զսպող մեխանիզմ շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը. «Առավոտ»