Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որպես կանոն՝ իշխանությունը ժողովրդին դիմում է ամենապատասխանատու պահերին: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը նման տեսակետ հայտնեց երգահան Արտավազդ Բայաթյանը՝ նշելով, որ ապրիլյան թեժ օրերին ժողովրդին դիմելն ավելի ճիշտ կլիներ:
Բայաթյանի խոսքով՝ չդիմելն էլ է, հասկանալի է, քանի որ ժողովրդին դիմում են, երբ հարյուր տոկոսով վստահություն են ունենում այդ ժողովրդի մոտ:
«Հայկական կողմը պետք է պատրաստ լինի գործ ունենալ իրենից մի քանի անգամ ուժեղ, մեծաքանակ և լավ զինված հակառակորդի հետ, այլապես թերագնահատելով նրան և ասելով, որ ադրբեջանցիները ոչխար են, անակնկալի կարող ենք գալ»,-ասաց երգահանը:
Բայաթյանը շեշտեց, որ պետք է ընդունենլ այն փաստը, որ հիմա էլ մենք պատերզամական վիճակում ենք. «Իբր թե խաղաղություն է, բայց սահմաններում ակնհայտ խախտումներ են անում և զոհեր են լինում: Իսկ ապրիլյան իրադարձությաններով հասկացա, որ մեր երկիրն աշխատում է Ռուսաստանի հրահանգով, պարզ ասած՝ մենք մեր գլխի տերը չենք»: