ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ժամանացույցն արժե 400 դոլար
Հասարակություն
13:00 20/05/2016

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ժամանացույցն արժե 400 դոլար

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ արժե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի ձեռքի ժամացույցը` հաշվի առնելով այն, որ պատգամավորը զբաղվում է նաև անշարժ գույքի վաճառքով:

Ի պատասխան պատգամավորն ասաց, թե իր ձեռքի ժամացույցն արժե չորս հարյուր դոլար, գնել է վեց յոթ տարի առաջ, բայց չասաց` որտեղից:

Ինչ վերաբերում է իր անշարժ գույքի բիզնեսին, ապա պատգամավորն ասաց, թե ինքը բիզնես չունի:

Հիշեցնենք, որ Panorama.amսեփական հետաքննությամբ էր պարզել, որ Միքայել Մելքումյանը ունի անշարժ գույքի բիզնես և անձամբ է հաճախորդների հետ կապի մեջ մտնում` այս կամ այն տարածքը վարձակալության դնելու համար:

Նշենք, որ ԱԺ  էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշմամբ Միքայել Մելքումյանը խախտում չէր արել:

Placeholder
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ժամանացույցն արժե 400 դոլար